Այս գիշեր
հագված, սգված
նոր տարին
Առտվան լույսին
կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ
կորզեցին տարի՜ն
Մեր գիրկեն
հինին ձայները
ծանոթ:
Նոր տարվա
ընծա պայծառ
լուսինկան
Սազեր է գյուղին
լեռները բոլոր.
Երգերը ծերին,
ճիչերը մանկան
Կ’արձագանքեն
թունդ խազերով
մոլոր:
Իղձերու շարք
մը պլլված
սրտին`
Վառ հույզերու
մեջ կ’օրրե
զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն
հույզերու
անշեջ
Կը ծփան սիրտերը
ըղձանքներու
մեջ:
Գիշերվա վերջին
պահերուն լռին
Ձայներն ու
լույսեր հանկարծ
կը մարին.
Եվ բեհեզներովն
կապույտ կամարին
Պճնըված աշխարհ
կու գա նոր
տարին:
1902, դեկտեմբեր