Ահաբեկիչ կնճիռներուն
մեջ կյանքին
Լալահառաչ,
սուր հծծյուններ
ինձ ըսին.
“Ամեն հույսեր
մեծ պարապին
կը հանգին,
Ունայնություն
մը կը պրկե
կյանքը սին:
Ամեն ծաղիկ
խամրում մ’ունի
իրեն մոտ.
Ու ամեն կյանք`
մութ ստվեր
մը իր ետին.
Ծաղիկներու
բուրումին
պես խնկահոտ
Ամեն հույսեր
դեռ չըծլած
կ’անհետին”:
Բայց մխացող
խոհերուս մեջ
ծիրանի
Լույս մը հանկարծ
սըպրդեցավ
շողալով,
Կյանքի փարփառ
երգն ոսկեսար,
գեղանի,
Որուն ցվերջ
ունկնդրեցի
դողալով:
“Տխուր ողբեր
թող չքանդեն
քեզ,– ըսավ,–
Թող չցնդին
ոսկի հույսերդ
ցիրուցան.
Իր վերջն ունի
ամեն կնճիռ,
ամեն ցավ`
Զինք մոռցնող
ժպիտները լուսացան:
Ահա ի՛նչպես,
տես, կապույտն
ալ կամարին
Մերթ ամպերու
գորշությունով
կ’աղարտի,
Անձրևին տակ
իր ժպիտներն
կը մարին,
Անձրևն,– այդ
լաց,– սակայն
երգն է ավարտի:
Ամեն անձրև
արև մ’ունի
իրմեն վերջ,
Ինչպես ամեն
լաց իր ժպիտն
արփենի.
Ու տևական
ուրախություն
մը միշտ պերճ
Պիտ’ հաջորդե
ժպիտներուն
երբեմնի”:
1903, հունվար