Փթթեցե´ք միշտ,
դեղին վարդեր,
լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն
առանձնացած
հոգիներու.
Միշտ կը հուզեք
դուք իմ հոգիս
խռովքով մ’աղու,
Անհուսության
դալուկն հագած
տժգույն վարդեր:
Անհուսության
դալուկն հագած
տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ
պիտի սիրեմ
ես սրտագին.
Ու միշտ սիրել
պիտի չուզե
իմ դառն հոգին,
Կարմիր ու
ձյուն ճերմակ
վարդերն ուրախաբեր:
Կարմիր ու
ձյուն ճերմակ
վարդերն ուրախաբեր
– Սուր հեգնանք
մը ցավով ճմլած
հոգիներու,
Ինծի երբեք
անույշ հրապույր
մը չեն ազդեր…
– Կույս ու զվարթ
երանությամբ
օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ
ընկճվածի երգերն
աղու,
Լքված հոգվոց
դուք մըտերիմ,
տժգո՜ւյն վարդեր:
1902, մայիս