Կսկիծ կա
սրտիս մեջը
վիրավոր`
Զոր արևին
լո՜ւյսն անգամ
չի բուժեր.
Խորունկ ու
ցավոտ մորմոքում
մը որ`
Ա՜հ, պիտի լայննա՜
երբ իջնե գիշեր:
Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր,
Խարույկի մը պես` որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մ’աղվոր`
Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր:
Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր
Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր,
Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր:
Փուշեր նետվեցան օրե օր վերքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր,
Բայց սիրո հույս մը կ’արևե հոգիս: