Ըսպիտա՜կ
վարդեր, ըսպիտա՜կ
վարդեր,
Զոր հովն անտեսեց
այս ճամբուն
վըրա,
Շամբուշ հովն
աշնան` որ կը
դղրդեր
Մոլեգին` հողին
ընդերքն համորեն:
Ճերմակ գաղափա՜ր, ճերմակ գաղափա՜ր,
Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
Համբու՜յր շուշանի, դյութանք ձյունեղեն,
Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ:
Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ:
Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն: