Հըրայրքի
մեջ գիշերը
զայն կ’երազեմ,
Շըրթունքներս
պատրաստ իր
մեղկ համբույրին.
Բայց ժըխորին
մեջ կը մոռնամ
վերստին
Այն պահերն`
ուր զայն սիրած
եմ մոլեգին:
Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.
Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր`
Երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին` մինչև որ
Անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:
Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
Ա՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:
Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
Կը ծորի և կը պարուրե զիս` բոլոր
Հոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե: