Նավակներ մեկնեցան
ամենն ալ, բաղձանքով
ակաղձուն.
Հեռացան ամենն
ալ` ծըփանուտ
Երազիս ափունքեն.
Անձուկին բոցը
զիս պաշարե՜ց.
Ըսպասման հիվա՜նդն
եմ.
Հոգեսարս դողերով
և հուրքով
միշտ ցայգերն
են հըղի.
Գիշերներն
ես համբուն
կըսպասեմ ծիրանի
այն դարձին.
Ու ցայգուն
ալ կ’անցնիմ
ավազուտ ափունքեն`
դողահար`
Սրտաթափ ու
խանդոտ երազի
կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք
նավակներս
հողմավար,
ջրանո՜ւյշ
պայիկներ,
Դարձուցե՜ք
նավակներս
դյութավար,
իրիկվա՜ն հովիկներ…