Համբույրիդ,
գիշե՜ր, պատուհանս
է բաց,
թո՜ղ որ լիառատ
ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս
լույսիդ տարփանքին
ու զով շաղերուդ
կախարդանքը
թաց:
Պարզ, լուսածածան,
հրաշալի՜ գիշեր,
հոսե՛ սրտիս
մեջ դյութանքիդ
ալիք.
ճերմակ երազիդ
ցայտքերեն
մեղրիկ
պուտ-պուտ
կաթեցու՛ր
հոդվույս սիրաջեր:
Կուզեմ որ
դադրին ձայներն
այս պատիր,
ու նեկտարիդ
դողն ըմպեմ
ես անհագ.
կուզեմ որ
մեռնի՛ն տիվ
ու ժամանակ`
ու դաբիրներուդ
իյնամ ծնրադիր:
Ու դաբիրներու՜դ
իյնամ ծնրադիր,
այս պաղատագին
շարժուձեւիս
մեջ,
ու մինչ կողողեն
զիս ցոլքերդ
անշեջ,
աչքերս ալ
մոռնան տակավ
այս նատիր:
Ցնորաբե՜ր
գիշեր, ա՜հ,
ընդունե՛ զիս,
ընդունե՜,
միստիք ո՛վ
անդորրություն,
իմ աղերսակոծ
շունչիս սոսավյուն,
եւ համբույրն
անանց` զոր
կուտա հոգիս:
Սենյակս է
լեցուն հուշքերովն
աղի
երեկի հովին
վայրագ տարփանքին.
ու դեռ կը հծծեն
խորշերն ողբագին
վախը գրգանքին
անոր կատաղի:
Ն՛երս խուժե
ուժգին. նե՜րս
պատուհանես
ու լեցուր
խցիկս, մինչեւ
կաթոգին
քու սրբությունով
իր խորշերն
հորդին,
եւ ես արթնանամ
վաղնջուց քունես:
Համբույրի՜դ,
գիշե՜ր, պատուհանս
է բաց,
թո՛ղ որ լիառատ
ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս
լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ
կախարդանքը
թաց: