ՆԱՐԵԿԱՑԻ

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,
Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,
Եվ առիգածն արծաթ` ջուրին վրա հոլանի.
Ու ձա՛յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ`
Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ:
Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի,
Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն,
Կամ գետերու հողմիկ ավաչն, ու գետաձայն
Հովին անցքը` երկնասլացիկ կատարներեն:
Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ
Պատկե՜րն ըլլամ սրբազնացած ես համայնին.