Պարն է ձյունին,
փըսփըսուքը
պարիկներուն,
Որ տանիքին
վըրա ճերմակ
էջ մը կ’ըլլա`
Ուր կը հածի
գիրն անուրջիս
իմ օրորուն.
Որ հոգվույս
մեջ ալ ըսպիտակ
հորձք մը կ’ըլլա,
Ու կը խուժե
սարերեն վար
գորշ խոհանքիս:
Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար,
Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ.
Ունկնդրելու զանգակն անոր պատարագին,
Ու դիտելու լույսե աղջիկն` որ պիտի տար
Առջի բոցը` հուզումներուս մարած ճրագին:
Ու տոնելու` ճերմակին փառքն այս ձյունեղեն,
Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին,
Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստին
Ճերմակ հույլ մը վաղընջական անուջներեն,
Ու ծիածան մը գույներե վայրավատին: