ՍԻՐՈ ՈՒՂԻՆ

Ուղի մ’ունիմ ես նրբանույշ,
– Սիրույս ուղին մետաքսավետ,–
Որուն հըմայքն երջանկահուշ`
Կ’ոգևորե զիս առ հավետ:

Քընքույշ հյութեր կը փթթին հոն,
Ու հարսնուկներ հըրահոսան.
Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն,
Ե՛ս, սիրավառ, խանդո՜տ գուսան:

Իսկ երբ օր մը խըլեն աչքես
Իմ պաշտելի ուղիս` անհետ,
Մութ գիշերներն` ու ոսկեգես
Չըցոլա ա՛լ արևն հավետ,

Նորեն գըտնեմ պիտի ես հար
Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր.
Բավ է անոր ես անդադար
Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր: