Դադրեցան
ձայներն ամեն,
Ցերեկվա ժըխորներուն,
Կը հընչեն
բայց հոգվույս
մեջ
Դեռ սիրույդ
երգերն անհուն:
Կը հյուծին ցոլքերն հիվանդ,
Գիշերվան մեղկ լույսերուն.
Կը փայլի հոգվույս մեջ վառ
Տարփանքիդ բոցը սիրուն:
Կը նիրհեն քունի մեջ խոր
Թմբիրով իրերն ամեն.
Կը հուզվի հոգին արթուն,
Քու սիրույդ թունդ պաշտումեն:
Թո՛ղ մարին լույսերն ամեն,
Ու մեռնին հույզ ու ժըխոր,
Կ’ուռճանա, կյանքոտ հավետ,
Սերդ անջինջ իմ հոգվույս խոր: