ԻՐԻԿՈՒՆԸ

Ածունեուն մեջ հիրերուն քընքույշ
Կը վարանի հուսկ հըմայքն հոտևան.
Պերճ ցոլք մ’արևեն կը գըգվե անույշ
Փայփալանքներով ծաղիկն իրիկվան:

Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ,
Բաժանումներու ցավին անգիտակ,
Արբշիռ փարումով սիրո խաղաղիկ
Վայելքին թովքը կ’ըմպեն անուշակ:

Ու մեկը չ’ըսեր անոնց. “Իրիկուն
Պիտի ընե ձեր գըգվանքին վրան”.
Կ’անհետի ցոլքը մութին մեջ, նըկուն,
Ու կը թարշամի ծաղիկն հոտևան:

Բերա