Հանգական խոնարհությամբ
Կեցեք որ պատմեմ
ձեզի արկածներս…
Օր մ’Հալ Դպրության
մտա սեմեն
ներս.
– Դռնապան չկա՜ր,
բարեբա՜խտ
էի,
Բախտ` զոր քիչերուն
պիտի մաղթեի…–
Արդ, Հայ Դպրության
մտա սեմեն
ներս
– Ա՜հ, ի՞նչպես
պատմեմ ձեզի
հուզումներս…
Ուղղեցի քայլերս
երկչոտ ու
տըկար,
Սանդուխներեն
վա՜ր` ուր չկա՜ր
սենյակ.
Զո՜ւր հնչեցուցի
ես երգ ու ձայնակ,
Զո՜ւր ես պարզեցի
երկնամփոփ
աղեղ,
Զո՜ւր պատ
շարեցի, տնկեցի
բաղեղ,
Քար քարի վըրա
դըրի ես հարմար.
Տունն այս
Դպրության,
ավա՜ղ, չէ՜ր
շեննար`
Թե քար շարեին
հազար հավիտյան
Դավիթ Կուլանն
իսկ և Առյուծն
Ալփյան…
*
* *
Հանկարծ ուրիշ
դուռ մ’երևաց
աչքիս.
Պարտեզին դո՜ւռն
էր, ու թրթռաց
հոգիս:
Քնարիս անցուցի
նոբըզնոր թելեր,
Ու ճիշդ այն
պահուն մեկը
դուրս կ’ելլեր,
– Մեռճան Բալսամյա՜ն,
ձայն մ’ըսավ
ներսես–
Ու սըպրդեցա
նոր դուռեն
ներս ես,
Պարտեզին մեջ
կար… սոխ, սխտոր,
բանճար,
Նրեցե՛ք… կաղամբ
ալ, և անպատճառ
Ամեն ինչ` որուն
կ’ըլլար միշտ
վըճար,
Զոր կողովալիր
ծախելուն կար
ճար:
Կար քիչ մ’ամեն
բան, ածու մ’ալ
ծաղիկ
Զոր կը հոտոտենք,
թե չըսրդողիք:
*
* *
Երբ ներս մըտա
ես, ավա՜ղ, ի՜նչ
մեծ ցավ,
Ամենմեկ ծաղիկ
հանկարծ մարդացավ:
Ավանդ Տերանցյան,
բացած իր գլխարկ,
Ըսավ. – Ըզգացումդ`
հըրա՜շք. ու
չէ խակ
Երբեք լեզո՛ւն
ալ զոր կը գործածես,
Համբավիդ պիտի
կատարեմ ես
ծես:
Մեռճան Բալսամյան
նոր ներս կը
մտներ,
Այս անգամ
Նովիք Առմանն
ալ հետն էր:
Նովիք Առմանին
փսփսաց Մեռճան,
– Ո՛չ Չագմագճըլար,
և ո՛չ ի Մեռճան,
Չին, Ճաբոն,
Սեյլան, ո՜չ
մեկ գրավառաճ
Պետք չէ՛ այս
գիրք հանե
ի վաճառ:
Ի՞նչ, իմ համբավիս
քայքայե՜լ
տաճար,
Ու քու ցորենիդ
տեղ դընել
հաճա՜ր.
Ես ժանյակներու
անհուն կրպակն
եմ,
Եվ ազնըվական
կըրունկ կը
պագեմ.
Մինչ անոնք
կ’երգեն գորտ,
շերամ, պաճար,
Ամեն ինչ` որ
է գռեհիկ, անհանճար,
Անոնց գրչակը
կ’եղծե չարաչար:
Այս մոլար
կապկումն ո՞վ
է մեզ բերեր.
– Նովիք Առմանն
էր որ կը փըրփըրեր.
–
Դուն մե՜ծ
համբավովդ
եղիր անվեհե՜ր.
Անոնց ու քու
մեջ կան անդունդ,
վիհե՜ր.
Դուն երազանք
ես, անոնք` զառանցանք,
Դուն` ծաղիկ,
պատրանք, իսկ
անոնք` փորձանք,
Դուն դարիճենիկ`
անոնք… քարմարցանկ:
Ու Նովիք Առման,
ճիգելով դժվար,
Լոլիկի գույնով
բըլուրե մը
վար
Գըլտորեց հանկարծ
պարապ մեկ
տակառ.
Ու գինով անոր
աղմուկեն վայրէջ,
Կըսկսեր մոռնալ
ինքզինքն էջե
էջ:
Անկոպ Քարակոփ,
բացած իր թևեր,
Կ’ըսեր. Վե՜ր
անցիր, մի՜շտ
ավելի վեր:
Եվ ամեն ամի՜
քերթող Դրանիկ
Ճրագ
Կը հծծեր. Ավա՜ղ,
ի՛նչ աղբյուր
ճրճրակ,
Ե՛ս մեկ հորդումով
ծածկեմ ավազ,
ակ.
Ինձմե՜ է գողցեր
ամենն… ավազակ:
Ճաճանչ Եկույան
շուտ արձագանգեց.
– Ճիշդ է, մե՜ծ
մասը անկե՛ց
է, անկե՛ց:
Թագվոր Զատիկյան
ոտք ելավ. Արի՜,
Դուն պիտի
ըլլաս քերթող
մեծ կարի՜:
Օհան Ապտակցին
հնչեցուց իր
փող.
– Կ’արժե որ կարդանք
մենք ասոր
ներբող.
Քանզի ունի
ան գաղտնիք,
մոգություն,
Ճառագայթ Ռեոնթկեն
ու ճառագայթ…
Տյո՜ւն:
Այս պահուն
մեկն` որ խիստ
ըզբաղված էր,
Հանկարծ բարկությամբ
կուրծքը կը
ծեծեր:
Ի՞նչ, ի՞նչ
“Սենպոլիզմ”.
խե՜նթ է, ո՜վ
դիք, է՞ր
Դուք ասոր
ոտքն ու ձեռքը
չեք կապեր.
Մանավանդ…
ջեռքերն, ա՜հ,
ձեռքեր, ձեռքե՜ր,
Որ կը հանդգնին
ութ հարյուր
տողով
Առուն գլտորել
իմ կութքիս
կողով:
Դավիթ Կուլանյան
կըսեր` – Պո՜շ,
չա՛րժեր…
Է՜հ, գեշ չէ…
շա՜տ լավ… սակայն
իր ույժեր
Հանճարի հըզոր
կամք մը չէ՛
շարժեր:
Երամ Տևտոնյան
կ’ըսեր. Արշալույս
Ու արև ծագեց
ձեզ և… եղկելույս:
Ու Զանդիկ
Քոշյան. Լա՛վ
է, գեղեցիկ
Քայլերնիդ
դեպի ի Պառնաս
ուղղեցիք.
Բայց երբ հարկ
ըլլա ձեզ գտնել
տարտամ՝
Ես կարավանին
առջևեն կ’երթամ:
Եղյամ Պարստեղյան
դատած էր. Կեցցե՜…
Տաղարանդ,
իրա՛վ, մեզ
համար գա՛նձ
է.
Նոր քերթողության
ռահահորդն
ես դուն.
Ճակատագի՛րդ
իսկ՝ լուտանքը
մարդուն:
Եդուարդ Արփիյան.
“Լա՛վ է, լա՛վ,–ըսավ–
Երբեք գիրքերուն
չկարդանք պարսավ.
Զի հեղինակն
ալ պետք չէ՛,
որ հա՜րկավ,
Իր ջանքին
ի վարձ կ’ըլլե
հող ու… կավ:
Զատիկ Արգադիր.
Ո՜հ, ամենն
են մուխ.
Դուն՝ բո՜ց
մը մաքո՝ւր
ծախի՜չ, խորամո՜ւխ:
“Խո՜սք կ’ուզեմ,
պոռավԳիստրոս
Փաթեթյան՝
– Հապա ուրեմըն
ե՛ս ալ գամ
ատյան. –
Որ մեծ գիրքերու
ետին ապաստան,
Կը շիներ իմս
ու իսթերու
լիսթան:
Բայց, ավա՜ղ,
խոսքի կը տիրեր
մե՜ծ սով.
Ու խոսք չըտվին
իրեն… ամիսով:
*
* *
Երբոր պարտեզեն
պահ մը դուրս
ելա,
Մեկը կը հծծեր.
Ի՛նչ քաղցրիկ
լիլա.
Մյուս մըն
ալ. “Ո՛վ Տե՜ր,
ի՜նչ… խատա-պելա…
Մեծարենցի
տեղ գտավ`
ՀՐԱՉՅԱ”: