Ձյունին
վրայեն կ’երթաս,
արև՜ ձյունածաղիկ,
Քայլիդ չափն
է կոչնակին
ձայնը ժամուն,
Շուրջդ է ծիածան,
օ՜հ, առտըվան
այս ժամո՜ւն,
Սիրտդ` ուխտադիր
սրբության
մը խաղաղիկ:
Ձյունին վրայեն
կ’երթաս, արև՜
ձյունածաղիկ,
Մնջելով ունկն
ի վար աղոթք
անծանոթ,
Ու շփելով
շուրթիս սյուք
մը մյուտոնհոտ,
Հիմա կ’երգեն,
օ՜հ, “Զարթի՜ք,
փառք իմ, զարթի՜ք…”:
Ձյունին վրայեն
կ’երթաս, արև՜
ձյունածաղիկ,
Կ’երթաս, ո՜վ
կույս, ձյունին
վրայեն իմ
սրտիս,
Հորինելով
գունյան կայծեր
ու աստղի՜կ.
Իմ տաղարանս`
ուր դուն կ’երգես,
կը ժպտիս: