ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ ՏՎԱՅՏԱՆՔ

Անոր ցավը` հո՛ւր է վառող ինձ համար,
Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ…
Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար,
Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ:

Թարշամներ է կաթնաբուխ ցո՛լքը բերնին,
Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,
Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,
Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան…

Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր,
Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ,
Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,
Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…