ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մուրացան
(1854 -1908)

      Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Քսանչորս տարեկան հասակում տեղափոխվում է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը աշխատում որպես հաշվապահ։ Բայց նրա իսկական կոչումը գիր ու գրականությունն էր։ Նա գրել և հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։

Գրականական գործունեությունը սկսել է 80-ականներին, և սկզբնական շրջանում ընկել է 19րդ դարի 80- և 90-ականների հայկական բուրժուականության շարժման երկու հիմնական ուղղությունների ազդեցության տակ:

Պշտպանում էր բուրժուական լիբերալիզմը (“Մշակ”), տեսնելով հայ ազգի վերածնունդը “ազգային դրամագլխի” զարգացման մեջ: Կոնսերվատիվ-կղերական ուղղությունը, կառչելով անցյալից, վարում էր անհաշտելի պայքար նահապետական արժեքների “մաքրության” պահպանման համար, շեշտելով հատկապես կրոնը և լեզուն, որպես ազգային մշակույթի հիմքեր: Այդ քաղաքական խումբը ձգտում էր ազդել հայկական գյուղացիության վրա, հակադրելով այն “այլասերվող” հայկական բուրժուականությանը: Նրանք չէին ընդունում նոր բուրժուական մշակույթը, դիտարկելով այն որպես լուրջ վնաս ազգին, որի հենարանը գյուղացիությունն է: Այդ հոսքին միացավ նաև Մուրացանը:

Գյուղացիությանը նվիրված ստեղծագործություններում Մուրացանը ցուցաբերել է գյուղացիական կյանքի մասին խորը գիտելիքներ: Մուրացանը, ցույց տալով աղքատությունը, նշում է միայն հայ մտավորականության կրթասիրական աշխատանքը որպես պայքարի միջոց: Բնորոշ են նրա “Խորհրդավոր միանձնուհի” ռոմանտիկ վիպակը և “Նոյի ագռավ” ռեալիստական պատմվածքը: Վերջինում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Հաջորդ իր պատմվածքում (“Առաքյալ”, 1902) Մուրացանը ստիպված է լինում ընդունել իր մտածմունքների վերջը:

Մուրացանի խոշոր ստեղծագործություններից հարկավոր է նշել “Գևորգ Մարզպետունի” պատմական վեպը (1896) և “Ռուզան” պատմական դրաման (1882):

“Գևորգ Մարզպետունի” վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական հրոսակներից։

Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը: