(մի հայուհու)
Ինչո՞ւ չես
խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում
քեզ համար.
Հոնքերդ հպարտ
ու կամար,
Իջնում ես
հայոց լեռներեն,
--
Ինչո՞ւ չես
խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում
քեզ համար.
Դու չես հասկանում
իմ լեզուն:
Ես խորթ եմ,
օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով
խանդավառ,
Ես երգ եմ հյուսում
քեզ համար.
Հոնքերդ հպարտ
ու կամար
Հանց վեհ տաճարները
հայոց,
Հայացքդ մաղում
է ամառ:
Հայկից են
աչքերը քո
բոց,
Հոնքերդ հպարտ
ու կամար:
Իջնում ես
հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ
մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս
նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս
հայերեն՝
Իջնում ես
հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես
խոսում հայերեն:
Նորքից ես
թռել դու, իմ
լո՛ր,
Զանգուն է
երգել քեզ
օրոր,
Մասիսն է հսկել
վեհորեն,
Ինչո՞ւ չես
խոսում հայերեն: