( հատված)
Մտնում է Արան շքախմբով: Կողքին Վաշտակ զորավար, ետևից Վարուժան բռնած լայնալիճ աղեղը, ապա Արամանյակ՝ ձեռքին կապույտ կերպասյա կտորով փաթաթված մի ծանրոց: Բազմությունը խոնարհվում է: Սպառազեն շքախումբը կանգնում է դռների մոտ: Արա, Վաշտակ, Վարուժան և Արամանյակ առաջ են գալիս: Նինոս իջնում է գահից և Արայի հետ ողջագուրվում:
ԱՐԱ
Ողջո՜ւյն քեզ,
Նինոս , իմ հայր
, և բարեկամ,
Ողջույն քեզ,
լուսամայրդ
Շամիրամ,
Բերել եմ ձեզ
շնորհքը մեր
հայկական աստվածների
Եվ օրհնությունը
իր բարեկաթ
արքայամոր:
ՆԻՆՈՍ
Գեղատեսի'լ
Արա,Բահա'լ
թող քեզ լուսավորի
Թող նետդ հար
դիպո'ւկ լինի
, աշխարհըդ
՝ բախտավոր:
Ողջո՜ւյն ,
Վաշտակ, բարի
է ժամերդ ժամանման:
(Վաշտակը վերցնում
է ծանրոցը
Արամյակից)
ՎԱՇՏԱԿ
Ո՜վ իմաստուն
Նինոս, հրամայի'ր
,
Թող վերցնեն
համեստ այս
առարկան:
Այս աղյուսի
վրա բևեռագիր
Հիշատակված
են ընծաներն
աստվածաընտիր
,
Որ քեզ համար
բերել է իմ
հայոց արքան
Ի տըրիտուր
քո վեհ ուշադրության:
ՆԻՆՈՍ
Դու ինքըդ
, ո՜վ Վաշտակ,
ազնիվ ձայնովըդ
ընթերցիր:
ՎԱՇՏԱԿ
(Կարդում է
աղյուսը)
"Վահագն է վեհ
աստված վիշապաքաղ
Եվ Անահիտ
է ոսկեմայր
յուր ամուսին:
Արան արքան
է հայոց և Արամա
որդին
Եվ թոռնորդին
Հայկա, -
Արան ասում
է. ես աստվածներիս
կամքով,
Ընծայեց իմ
դաշնակից Նինոս
թագավորին
Երեք հազար
նժույգ փռուգիական
թամբասարքով
Երեք հազար
արջառ, երեք
հազար երինջ,
Երեք անգամ
երեք հազար
ոչխար և այծ,
Որ արքենի
հրամանով ենք
հավաքված
Անահիտի մեհենական
արոտավայրից,
Արան ասում
է. ես այս ամենից
բացի,
Շամմուրամատ
հըզոր տիկնոջն
ընծայեցի
Երեք տասըն
տաղանդ ոսկի
սոփերական,
Երեք տասըն
ակնազարդ,
ապարանջան,
Երեք տասըն
կապիճ այրարատյան
որդան կարմիր,
Արան ասում
է . ես այս բարիքն
արքայական
Ընծայեցի ի
հաստատումն
սիրո և միության":
ՆԻՆՈՍ
Ով քա՜ջ Արա,
առատաձերն,
աշխարհաշեն,
Քո ընծաները
ճոխ ուրախացնում
են իմ հոգին.
Ի քար կը սեպագրեմ
, որ սերունդներն
առմիշտ հիշեն
:
ՇԱՄԻՐԱՄ
Իբրև ընծա
շատ պերճ էր,
արժանի գովասանքին,
Իբրև հարկատվություն
աղքատ էր չափազանց:
ԱՐԱ
Չքնաղ Շամիրամ,
Ինչո՞ւ ես
ինձ վիրավորում,
Ինչո՞ւ իմ
ընծաները "
հարկ" ես անվանում
Մի՞թե պարտվել
են քո զորքից
գնդերը հայկազանց:
Մի՞թե ես չեմ
պայազատել
իմ աշխարհում
ազատ
Իմ նախահայրերին
:
Վաղընջական
հընում
Բախվել են,
ճիշտ է, մեր
դյուցազնական
նախնիք,
Եվ հաղթության
արևն երջանիկ
Մեկ ձեզ է փայփայել
Մեկ մեզ փայփայել:
Արդ Մեծ Նինոս
և իմաստուն
իմ հայր Արամ,
Իրենց աստվածների
անմահ կամաց
վայել,
Դարձան իրար
ընկեր և բարեկամ.
Այդ էր օգուտը
արամյան երկրի,
Օգուտն էր
այդ և ասորաց
երկրի:
Եվ ես, Արա և
Արամյա որդին
և զարմ Խալդյան
,
Եվ չեմ սովոր
քամահրական
այդ բարբառին
:
Հոժար սրտով
եկել եմ ես
Ասորեստան,
Եվ ձեզ բերել
եմ ոչ թե հարկ
ըստրկության
Այլ ընծաներ
հավասարից
հավասարին:
ԱՄՍԱՐ
Նա հանդգնում
է թագուհու
դիմաց:
ՆԻՆՈՍ
Այդ ո՞ր ստրուկն
էր հոխորտաց:
Հանգստացի՜ր,
ով դյուցազունդ,
թագուհին
Քամահրելու
մտադրություն
չուներ:
Հրամայում
եմ, ավագնե'ր
և պալատականնե'ր,
Երկրպագե'լ
իմ դաշնակցին
և ինձ հավասարին:
(Արայի ձեռքից
բռնում և նստեցնում
են գահի
վրա իր կողքին:
Բոլորն ընկնում
են բերանքս
ի վայր, բացի
Բահալի քրմապետից:
Շամիրամ
հափշտակված
նայում է Արային)
:
ՇԱՄԻՐԱՄ
Լսո՞ւմ ես,
քրմապետ , Նինոս
հրամայեց.
Երկրպագի'ր:
( Քուրմը կատարում
է հրամանը:
Արտաբան,
Ասմար և Նինար
խոսում են
շշուկով):
ԱՍՄԱՐ
Ես բան չհասկացա:
ԱՐՏԱԲԱՆ
Նա նրա ուժն
է ստուգում:
ՆԻՐԱՐ
Եվ կռահեց:
ՎԱՇՏԱԿ
Ազնի՜վ Նինոս,
թո'ղ քո սրտով
Բահալ քեզ
տա
ՇԱՄԻՐԱՄ
Վաշտա'կ, դիմում
եմ քո միջնորդության.
Ինձ հաշտեցրո'ւ
հայոց արքայի
հետ:
Եթե ինձ թույլ
տա վեհասիրտ
Արան,
Ես անպաճույճ
խոսքով, իսկույն
ևեթ ,
Կըբացատրեմ
իմստն իմ կատակի:
Դա մի քմահաճույք
էր կանացի:
Ների'ր ինձ
վեհ Նինոս,
և դուք ազնիվ
կոչնակներ,
Լսել էինք
համբավը Արայի
գեղեցկության,
Տեսնում ենք
արդ, որ նա յուր
համբավից կանգնած
է վեր,
Եվ իմ սրտում
ծնվեց ահա
բնական,
Թեպետ և ոչ
խոհեմ մի ցանկություն,
Տեսնել հայոց
թագավորի հոգին.
Արդյոք նմա՞ն
է դիցական
կերպարանքին,
Եվ ես հանդգնեցի
դիպչել նրա
հոգուն:
Նա բռնկվեց,
աչքերի մեջ,
փայլատակեց
Եվ յուր արքայական
փայլով բազմապատկեց
Մարմնի գեղեցկությունը
: Դուք տեսաք
Շքեղ հոգի
շըքեղ կեղևի
տակ:
ԱՐԱ
Ների'ր ինձ
, վեհդ Շամիրամ,
ես բարկացա:
ՇԱՄԻՐԱՄ
Օ՜, ոչ, շնորհակալ
եմ քեզանից
, արքա',
Դու բարկության
պահին այնքա
էիր գեղեցկատես
,
Որ ես պատրաստ
եմ բարկացնել
քեզ վերստին,
Եթե լոկ դա
չըվնասեր տերունական
գործին:
ՆԻՆՈՍ
ՈՒրախ եմ ես,
բարեկամնե'ր,
որ հաշտվեցինք:
Բուռն ամպրոպից
հետո
Երկինքը առավել
է գեղեցիկ,
Եվ արդ, աշխարհակալ
իմ հարևան,
Ի հատումցումն
ընծաներիդ
առատության,
Առ այս աքքատական
ակնառու գոտին
Եվ նրանից
կախիր այս
սուրն ահա
ոսկեպատյան,
Որով կըհարվածես
դու քո և իմ
ոսոխներին:
Քեզ պահապան
Բահալ և Անահիտ
աստվածուհին:
Ադադանաշո'ւր,
արքունական
իմ պահարաններից
Ընտրի'ր ազնիվ
քարեր և կերպասներ
ոսկեերիզ
Հայոց ավանդապաշտ
Արքայամոր
համար
Եվ թագուհուն
չքնաղ՝ Նուարդայի
համար,
Ընտրի'ր, ապա,
հայոց թագավորի
համար,
Շքեղ ռազմակառքեր
և փըղոսկրյա
մահճակալներ,
Ապա հայոց
զորքի համար
զրահներ,
Որ կտավից
են յոթնատակ
հյուսված,
Արմավենու
թելից զանգապաններ
Եվ այս ամենն,
ինչով օժտել
է մեզ Բահալ
աստված:
Այնուհետև
հայոց շքախմբի
համար,
Թող պատրաստեն
ճանապարհի
առատ պաշար.
Պերճապատյան
սըրեր և ճոխ
ռազմահանդերձ.
Արան ինձ լիաբուռ
ընծաներով
պատվեց:
Արա այնպես,
որ ասորեստանցիք
Չվաստակեն
ժլատության
համբավը չար,
Քանզի ընծան
ընծայողի պատվին
է հավասար:
Մատռվակնե՜ր,
բերեք մեզ
ըմպելիք:
(Ըմպելիքը
մատուցում
են արքունական
ծիսակատարությամբ):