Ռազմաճակատ,
լսիր: Դյուցազուննե՜ր,
Լսեք մի պահ
դուք ձեր բանաստեղծին.
Ես ձեզ համար
երգում եմ
այս գիշեր
Արզաքանդի
խնձորների
մասին:
Փռված է ջերմ
կապույտ երկնքի
տակ
Խնձորենու
լայնածավալ
այգին:
Վազում է ձորակով
մի խենթ գետակ
Որպես մանուկ
անհոգ ու հրճվագին:
Ծառերն այնտեղ
տնքում են
հաճույքից
Պտուղը թևերով
հազիվ գրկած,
Կարծես շիկնած
իրենց փարթամ
բերքից՝
Ինչպես համեստ
հարսները՝
նայելով ցած:
Ամեն խնձոր
ասես մի ձմերուկ,
Որ հրաշքով
է լոկ բուսել
ծառին:
Այդ չէր տեսել
արևն անգամ
ծերուկ
Իր ճոխ արարչական
ճանապարհին:
Ծառերի տակ
հարսներ ու
աղջիկներ
Խնձոր են հավաքում
հատված-հատված,
Ծեր այգեպանը
կանաչին թիկնել՝
Նայում է աշխարհին
իբրև աստված:
Ստվերի տակ
նստած տարեց
մի կին
Արտորալով*
գործում է
իր գուլպան:
_Բարև, մայրիկ,
հրաշք է ձեր
այգին,
Դուք խնձորներ
ունեք անմահական:
Այստեղ եղել
եմ տարիներ
առաջ,
Այս ձորն ամուլ
էր, կորդ էր,
աննվաճ.
Այս բուրավետ
այգին ինչպե՞ս
բուսավ:
Պառավ կոլխոզուհին
ժպտաց, ասավ.
_Բարով եկար,
որդի, հազա՜ր
բարով,
Միշտ անց կենաս
դալար ճանապարհով,
Քոնն է այգին,
մտիր դու համարձակ,
Թող Հիտլերին
դիպչի հազար
կայծակ:
Թափում է նա
հեղեղներով
արյուն,
Որ տիրանա
մեր նորատունկ
այգուն:
Իմ զավակներն
են քաջ՝ փորել
այգին,
Մեր առվակներն
են պաղ՝ ջրել
այգին,
Մեր զով հովերն
են օրորել
այգին,
Մեր արևից
է կարմըրել
այգին:
Ես եմ այգին
պահել ու փայփայել:
Ասում են ինձ,
արի, այգուցըդ
ել:
Ինչո՞ւ ելնեմ
ես իմ տնկած
այգուց.
Հազար զավակ
ունեմ, հազար
առյուծ.
Նրանք հեռվում
կռվում են
հուսավառ,
Գուլպա եմ
ես գործում
նրանց համար:
Աշուն է, ամպամած
մի հորիզոն:
Եղյամն է պարզ
նստել խըրամատին:
Շտապ հասավ
նվիրաբեր ավտոն
ՈՒ մարտիկներն
արկղները արագ
բացին:
Մի արկղի մեջ
գուլպա տասներկու
զույգ,
Ամեն մի զույգի
հետ մի զույգ
խնձոր,
Ամեն խնձոր
ասես մի ձմերուկ,
Եվ գիրը կարդացին
խորհրդավոր.
"Ձեզ, իմ քաջեր,
հեռու Հայաստանից,
Արզաքանդում
ապրող պառավ
նանից:
Ծաղկել է այս
այգին այն
աշխարհում,
Որի համար
թափում եք
դուք արյուն:
Առեք, այս խնձորներն,
անուշ արեք,
Ճուտեր եք
արծըվի, արծիվ
դառեք,
Եվ միշտ հիշեք,
ոնց որ սիրած
անուն,
Թե ինչ երկիր,
ինչ հող եք
պաշտպանում
":
* արտորալով-
շտապելով