ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սուրբ ՆԵՍՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

1102- 1172

Սուրբ Նեսրսես Շնորհալի, Ներսես Դ Կլայեցի (1102- 1172) , հայ մեծագույն բանաստեղծ, երաժշտական տեսագետ, կոմպոզիտոր, պատմիչ, 1166 թվականից կաթողիկոս:

     Ծնվել է Ծովք դղյակում , հոր ՝ իշխան Ապիրատ Փահլավունու ազնվական ընտանիքում: Նեսրսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Փահլավունու ծոռն է և Գրիգոր Գ Փահլավունու կրտեսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը: Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրցում, եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ:

     Մեծ սիրոով և հարգանքոով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին, նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերդ խնդիրը:

     Նեսրսես Շնորհալին թողել է հարուստ գրականական և երաժշտական ժառանգություն ( վիպերգություններ, երգեր, հանելուկներ, հիմնված հայ բանահյուսության մոտիվների , պատմական փաստերի վրա):

     1166 թվականին գրեց “Վանքային ուղերձ” դիմումը ժողովրդին, որը պարուակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ:

     Նեսրսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարաքամատույցը, սիստեմավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը, լրացնելով իր սեփական ստեղծագործություններով:

     Շնորհալուն է պատկանում նաև վիտխարի մի պոեմ Աստվածաշնչի թեմաների հիման վրա “Յիսուս որդի”( 1152), “Ողբ Եդեսիոյ” ( 1145 -46) - հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը; հոգևոր երգեր; մոտ 300 հանելուկներ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից:

Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին , Հռոմկլաում: