ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Լավագույն ժպիտ ասուածը, անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ Լավագույնը երազանքների՝
Բաց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից-հեռուից լսուածն է:
Լավագույն խօսքը
Լռութեան խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երեւի,
Որ չի ունենում հսկայ կայսրութիւն:
Լավագույն հաւատն այն է, որ երբեք
Չի դառնում կրօն:
Լավագույն դիմակն այն է, անկասկած,
Որ կոչւում է դէմք:
Լավագույն դերը՝
Վատ խաղացածը:
Լավագույն սէրը՝
Կիսատ թողածը:
Լավագույն տանջուած ու տառապածը
Վարդն է (երգերում):
Լավագույն կապիկն աշխարհում(էլի)
Մարդն է երեւի:
Լավագույն մարդն էլ(ոչ մի երեւի)
Ներեցէք... ես եմ...


3-13-67,Արզնի