Ու՜շ-ու՜շ
են գալիս, բայց
ո´չ ուշացած.
ծնվում են
նրանք ճի´շտ
ժամանակին:
Եվ ժամանակից
առաջ են ընկնում,
Դրա համար
էլ չեն ներում
նրանց:
Անտոհմ չեն
նրանք կամ
անհայրենիք,
Հասարակ մորից
ու հորից ծնված
՝
Սերում են
նրանք և ա´յն
վայրենուց,
Որ էլ չէր կարող
ապրել քարայրում:
Սերում են
նրանք և ա´յն
ծերուկից,
Որ նախընտրում
էր քնել տակառում:
Սերում են
նրանք և ա´յն
պատանուց,
Որ սիրահարվեց
իր իսկ պատկերին:
Սերում են
նրանք բոլո՜ր
նրանցից,
Որ սատանայի
հոգի են ծախում,
Միայն թե ամեն
մտածածն իրենց.
Ի՜նչ փույթ
թե սատկեն
ժամանակից
շուտ:
Անվտանգ՝ ինչպես
հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես
օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում
պետություններին
Մինչև իսկ
իրենց կամքին
հակառակ:
Արքաների հետ
խոսում են
"դու" ով,
Եթե, իհարկե,
լսում են նրանց,
Իսկ թե չեն
լսում, մե՜կ
է, չե՜ն լռի,
Կխոսեն նույնիսկ
իրենց կոշկի´
հետ:
Ով սահմանում
է նոր օրենք
ու կարգ՝
Հայտարարվում
է և օրենքից
դուրս:
Բայց չեն վախենում
նրանք չար
մահից.
Ապրում են
դժվար ու մեռնում
են հեշտ...