Բույլ մը
նայվածք, փունջ
մը ժպիտ՝
Քուրա մը խոսք
դյութեց իմ
սիրտ:
Ես ուզեցի
լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝
խորշեր թավուտ,
Սիրել կայծերն
երկնի կապույտ,
Առտըվան շաղն,
իրիկվան բալ,
Ճակատագրիս
սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ,
ըզմայլիլ սուտ:
Ո՜հ, խուրձ
մը վարս, եդեմ
մը շունչ՝
Շրջազգեստ
մը շրշեց իմ
շուրջ:
Ես ուզեցի
լոկ ու մինակ
Սըրտակցիլ
ջինջ վըտակին
հետ,
Հիշատակի չունի
նա հետ,
Սիրտ մ'որո
մինչ սուզիմ
հատակ,
Գտնեմ զիս
հոն տժգույն,
հստակ,
Գաղտնիք մը
ունի-այն՝
անթիվ վետ:
Եթեր մը տրոփ
սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս
սիրտ, ե՛կ ինծի”:
Ես ուզեցի
սիրել զեփյուռ,
Որ երկնքեն
թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր
խոցել երբեք,
Հոգի մ'որո
գաղտնիքն է
բույր
Գիտե շոյել
երազներ բյուր,
Երկնի բույրն
հուշ կածե
առ հեք:
Ո՜հ, փունջ
մը բոց փըսփըսաց
ինձ.
- “Կուզե՞ս պաշտել
հոգի մ'անբիծ”:
Ես ուզեցի
քընարով մի
Լոկ սիրել
հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել
միայն քընար,
Սիրող էակ
ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց
լարել աղի,
Եվ սրտակգիլ
սիրողաբար:
Նե մոտեցավ
հուշիկ, ըսավ.
- “Քնարդ է ցուրտ
սիրտ, և սերըդ՝
ցավ”:
Թոթվեց թևերն
հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝
գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ,
ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես
սյուք դալկահար-
Հավատարիմ,
ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ
կյանքի մենակ:
Բույլ մը նայվածք,
փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք
դյութեց իմ
սիրտ: