Ի՞ՆՉ ԿԸՍԵՆ

Ինծի կըսեն.-"Ինչո՞ւ լուռ ես"-
"Ո՜հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կըբռնկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես":

Ինծի կըսեն.-"Միշտ տխուր ես"-
"Ինչպե՞ս չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք...
Արշալույս մը չանցավ սրտես":

Ինծի կըսեն.- "Կրակոտ չես,
Լճակի մը պես ես մեռած.
Դալկահար՝ դեմքդ ու հայեցված",-
"Ո՜հ, հատակն են իմ փրփուրներ":

Ես ինձ կըսեմ.-"Ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա՛ գոգ,
Գերեզմա՛ն, հոն գտնես դու գոգ,
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր...":