Դուրյան
Պետրոս Ամբրահամի
- բանաստեղծ,
դրամատուրգ:
Ծնվել
է 20.5(1.6).1851 Կ.Պոլսում,
դարբնի ընտանիքում:
1867 - ավարտել
է Սկյուտարի
ճեմարանը,
որտեղ սովորել
է ընդմիջումներով,
քանի որ ստիպված
էր ապրելու
միջոցի համար
աշխատել (դեղագործի
օգնական, գործակատար,
դերասան):
Դուրյանը
գրել է "Տարագիր
և Սիպերիա"
ողբերգությունը,
"Վարդ և Շուշան
կամ Հովիվք
Մասյաց" մելոդրաման,
"Սև հողեր կամ
Հետին գիշեր
Արարատյան",
"Արտաշես աշխարհակալ",
"Անկումն Արշակունի
հարստության",
"Ասպատակությունք
պարսկաց ի
Հայս կամ Ավերումն
Անի մայրաքաղաքին
Բագրատունյաց"
պատմական ողբերգությունները:
ՈՒնի մի շարք
ռոմանտիկական
դրամաներ:
Դուրյանի դրամաները,
բացառությամբ
"Տարագիր ի
Սիպերիայի"
(որը նվիրված
է Մ. Նալբանդյանին)
և "Թատրոն կամ
Թշվառների",
բեմադրվել
են նրա կենդանության
օրոք:
Դուրյանից
մեզ է հասել
մի քանի տասնյակ
բանաստեղծություններ:
"Վիշտ հայուն",
"Իղձք առ Հայաստան"
հայրենասիրական
երգերում նկարագրելով
Հայաստանի
ծանր վիճակը՝
փրկության
ելքը համարում
է լուսավորությունն
ու միաբանությունը,
կոչ անում
դիմել ինքնապաշտպանության
("Նոր սև օրեր"):
Դուրյանը
հայ նոր քնարերգության
առաջին խոշոր
սիրերգակն
է: Նա վերականգնեց
միջնադարյան
քնարերգության
հետ խզված
կապը, հրաժարվեց
կլասիցիզմից,
բանաստեղծությանը
հաղորդեց զգացմունքային
խորություն,
հոգեբանություն,
խոր հետք թողեց
հայ քնարերգության
վրա:
Դուրյանի
երկերը թարգմանվել
են բազմաթիվ
լեզուներով:
Մահացել է
21.1 (2.2).1872-ին Կ.Պոլսում
թոքախտից: