Էսօր իմ յարին տեսա բաղչի մեչըն ման գալով,
Գեդինըն զարթարվեցավ իմ յարի օսկե նալով.
Բըլբուլի պես պտուտ էկա վարթի վրա ձեն տալով,
Ջունուն էլավ խիլքըս գըլխես, սիրտս տխուր, աչկս լալով.
Հույս ունիմ իմ ստեղծողիմեն` միր դուշմանն ըլի էս հալով:
Յա'ր, էտ քու նազ ու ղամզով ջանս փուլ ու փանդ իս արի,
Խմիլ իս էշխով շարբաթըն` պռոշնիրըտ ղանդ իս արի.
Խաթրով, խալով, քաղցր լիզվով շատ ինձ պեսին բանդ իս արի.
Չունքի մահս յարիմեն է, թուղ լի մեռնիմ լավ գոզալով:
Տարին-տասներկու ամիս մազիրըտ հուսած կուլի.
Պռոշեմետ միղր է կաթում, թողնիս` յախետ թաց կուլի.
Գարնան շնչի ծաղկի նման կարմիր վարթըտ բաց կուլի.
Ինչ օգուտ է քու բաղմնչուն` ղարիբ բլբուլըն լաց կուլի,
Մուրվաթ չունիս, պտուտ գու քա բաղչի վրա ճըկճըկալով:
Յիփ քու սուրաթն կու քաշին` նախշումն շընուք կու տաս.
Կու վըռվռաս ճրաքի պես` սաղչումն շընուք կու տաս.
Մըշկով լիքն բըրոլի պես, թաղչումն շընուք կու տաս.
Բաց կուլիս կարմիր վարթի պես` բաղչումն շընուք կու տաս.
Քամին դիբչի փոթլիտ մեչն` հոտըտ գու քա վըռվռալով:
Յիս էլ ուրիշ յա'ր չունիմ, էս գլխեն վա'ղ իմացի.
Ա'նգաճ արա, մա'տաղ իմ քիզ, էս խոսկս սա'ղ իմացի.
Մտիկ արա քու ստիղծողին, տուզ-նամագ-ա'ղ իմացի.
Սայաթ-Նովին մի' ջգրեցնի` էշխեմետ տուսաղ իմացի.
Խիլքս գլխեմես տարիլ իս քու, բե'մուրվաթ, գարդիշ տալով: