Աշխարեմեն բեզարիլ իմ

Աշխարեմեն բեզարիլ իմ, էլ բիրնումըս համ չըկա, չէ,
Թառամիլ է սրտիս վարթը, սափա, զող ու դամ չը կա, չէ,
Ամեն մարթ իրանն է քաշում, դարդիման համդամ չը կա, չէ.
Բոլորքըս ղամքաշ ին դառի` ուրախ սիրտ անգամ չը կա, չէ:

Դառըն խոսկով սիրտըս խուցից, վադի ձեռնեմեն գուլամ յիս,
Դոստիրըս դուշման ին դառի, յադի ձեռնեմեն գուլամ յիս,
Մեկ չէ, էրկու չէ` աշխարում շատի ձեռնեմեն գուլամ յիս:
Էհտիբարը վիրացիլ է, ասկ ու բարեկամ չը կա, չէ:

Էյ ադալաթ, հուքմի-հաքիմ, սուչըս ինչ է, ա'սա ինձի.
Վուր հաքցըրիր իմ չուզեցած սիվ ու սուք լիբասըն ինձի.
Խըմցըրեցիր անմիղ տիղըն, էս աղուի թասըն ինձի,
Հոքուտ մեչ ինսափ, սըրտումըտ շընուխկ ու քարամ չը կա, չէ:

Թե ռուխսաթ տան, սիրտըս բանամ, կու տեսնիք դարդիրըս ծով ա.
Դովրանեմես դուս ին գըցի, իմ տիղըս բըռնողըն ով ա,
Ասում ին - տարքըտ թամամից, լաց ու ողփա, Սա'յաթ-Նովա,
Հայ վախ, էլ ձիռիս քամանչա, մեջլիսումըն ջամ չը կա, չէ: