Ամեն մե մըտիկ տալով

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս.
Է~յ նազանի, ռահմ արա, դուն մի դառնա աջալըս.
Հենց ձեռովըտ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,
Էշխեմետ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա, փոշմանելու վախտըն է:

Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իմ անում.
Սրտով սիրածըս դուն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշներու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աչկըս ճանապարիտ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մեր խալվաթ օթախումըն բարիշելու վախտըն է:

Քու պատվական գլուխըտ դուն ավարա մի անի.
Էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի անի.
Իմ ու քու սրտի բանն դիփ աշկարա մի անի,
Արութինի շախ սիրտըն մեկ էլ յարա մի անի.
Կամով ու ճիտ անելով փաթաթվելու վախտըն է: