Էս ի՞նչ էլավ ինձ հիդ, տե'ս, ի՞նչ իմ արի,
Դե վիզըտ ծուռ, գնա', տանեն դուս արած.
Խիլքըս տանուլ տըված լիղնուրթ իմ դառի,
Գժված ման իմ գալի, բանեն դուս արած:
Քաղցր թութըս դառը լիղի շինեցի.
Յիս մե միղք իմ արի` նշտար քաշեցի,
Իմ էն արթար կաթիս արուն խառնեցի.
Բաս էնդու համա իմ նանեն դուս արած:
Յիս բլբուլ իմ, վարթըս փակից ալալըն.
Տես ի՞նչ արից հուրիզադա ջալալըն,
Կորցրիլ իմ ջավահիրըն ու լալըն,
Մա'դա չունիս, Բադեշխանեն դուս արած:
Հա' լաց էլա, վա'յ կանչեցի անհաշիվ,
Էլ ի՞նչ օգուտ, ջան տուր, կինքըտ հա~ մաշի,
Էս իմ դարդից թուղ վուր օչով չը քաշի`
Օչով չըլի սիրեկանեն դուս արած:
Արի', մի'ղք իս, Սայաթ-Նո'վա, միղանչող
Ախպոր ճամփին կինքըս մատաղ ըլի թող.
Սըրան ղա'բուլ իմ արարիչ-ստիղծող,
Հոքիս չանիս դրախտիջանեն դուս արած: