ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Բառերով արտայատւած միտքը կոչւում է նախադասութիւն:- Վաճառա-կանը նոր ապրանք ստացաւ.- սա մի նախադասութիւն է: Մի դէպք պատմելու համար , մեր մտքերը յայտնում ենք նախադասութիւններով: Գրելիս նախա-դասութիւններն իրարից զատում ենք կէտադրութեան նշաններով, որպէսզի չխառնւեն միմեանց:

Այդ նշաններն են վերջակէտ (:), միջակէտ (.), ստորակէտ (,), բութ (՝):

Երբ մեր ասելիքի մի մասը վերջացնում ենք, դնում ենք վերջակէտ:

Մեր ասելիքի մէջ եղած կարճ նախադասութիւններն իրարից բաժանում ենք ստորակէտով. օրինակ՝ Հասաւ ձմեռը, փչեցին ցուրտ քամիները, դաշտերը ծածկւեցին ձիւնով:

Երբ ասելիքն երկար է. նախադասութիւններից մի քանիսը միւսներից բաժանում ենք միջակէտով. օրինակ՝ Օդը ջինջ էր և խաղաղ. արևն արդէն մայր մտաւ. թռչուններն ուրախ երգելով շտապում են իրենց բները:

Բութը դնում ենք.-

     

  1. Երբ նախադասութեան մէջ մէկ կամ մի քանի բառ զեղչւում է. օրինակ՝ Կովը ընտանի կեն-դանի է, գայլը՝ վայրենի: ինչպէ՞ս պատւիրեցի՞ ՝ արա´:
  2.  

  3. Թւարկութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Աշակերտը գնեց՝ գիրք, թուղթ, մատիտ և տետրակ:
  4.  

  5. Բացատրութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Թաւրիզը՝ Ատըրպատականի մայ-րաքաղաքը, գտնւում է Պարսկաստանի հիւսիսային մասում: