ԱՌՈԱՆՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Ինչպէս խօսելիս, այնպէս էլ կարդալու ժամանակ մեր ձայնին որոշ ելևէջ-ներ ենք տալիս, որից լսողը կարողանում է հասկանալ, թէ արդեօք հրամա-յո՞ւմ ենք, հարցնո՞ւմ ենք, թէ զարմանո՞ւմ ենք: Դրանց համար եղած նշան-ները կոչւում են առոգանութեան նշաններ (նաև ձայնի նշաններ): Այդ նշան-ներն են՝

ա. Հարցական (՞), որը դնում ենք տրւած բառի այն ձայնաւորի վրայ որտեղ մեր ձայնը մի փոքր բարձրանում է. օրինակ՝ Ե՞րբ, ինչո՞ւ, սրտե՞ղ:

բ. Շեշտ (´). որը դնում ենք հրաման կամ պատւէր ցոյց տւող բառի վերջին վանկի ձայնաւորի վրայ. օրինակ՝ գնա´, կարդա´, գրեցէ´ք:

բ. Բացագանչութեան, զարմանքի կամ երկարացման նշան (¯), որը նոյնպէս դրւում է համապատասխան բառի վերջին ձայնաւորի վրայ. օրինակ՝ երանի¯, ափսո¯ս, ա¯խ:

ԶԱՆԱԶԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Մեր մտքերն աւելի պարզ շարադրելու համար տառերից, կէտերից և առո-գանութեան նշաններից բացի, գործ ենք ածում նաև այլ նշաններ. որոնք են՝

Չակերտ (“”), անջատման գիծ (-), ենթամնայ (-), կախման կէտեր (…), փակագիծ (), գծիկ կամ միութեան գիծ (-):

Երբ ուրիշի խօսքեր նոյնութեամբ մէջ ենք բերում, դնում ենք չակերտների մէջ. օրինակ՝ Ընտանի կենդանիները վիճում էին, կովն ասաց. “Զեզանից ամենից օգտակարը ես եմ”:

Երբ որևէ մէկի խօսքերով ենք սկսում մեր շարադրութիւնը և կամ հարց ու պատասխան է. չակերտի փոխարէն դնում ենք (-) գիծ. օրինակ՝

- Պատրաստւիր, որ ճանապարհւենք, - ասաց հայրը:

- Ես պատրաստ եմ, հայրիկ: