ԱԾԱՆՑԱԿԱՆ ԲԱՌ

Երբ բառը կազմւած է մի արմատից և մի ածանցից կոչւում է ածանցական բառ: Ածանցները լինում են երկու տեսակ՝ նախածանց և վերջածանց: Երբ ածանցը բառի վերջումն է, կոչւում է վերջածանց:

Կազմել ածանցական բառեր հետևեալ վերջածանցներով:

Հետևիր տւած օրինակներին:

  1. աւէտ – հոտաւէտ, ծաղկաւէտ 7. աւոր – թագաւոր, ձիաւոր
  2. եղէն – մսեղէն, կանաչեղէն 8. ենի – խնձորենի, վայրենի
  3. նոց-անոց – հիւսնոց, զօրանոց 9. ական – օգնական, պատմական
  4. ացի – գիւղացի, քաղաքացի 10. իկ – հայրիկ, քոյրիկ
  5. ագոյն – մեծագոյն, լաւագոյն 11. ուհի – ընկերուհի, ուսուցչուհի
  6. արան – ննջարան, տպարան 12. ոտ, կոտ – աւազոտ, ամաչկոտ

Բացատրել. թէ այս վերջածանցներն ի՞նչ նոր իմաստ են տալիս բառին:

Ածանցը միայն բառի վերջում չի գրւում. բառեր էլ կան, որոնց ածանցը դրւում է բառի սկզբում: Այսպիսի ածանցները կոչւում են նախածանցներ: Նախածանցներից հինգը՝ ան, ապ, դժ, տ, չ կոչւում են ժխտական կամ բացա-սական մասինկներ. որովհետև ժխտում են բառի իմաստը. օրինակ՝

  1. ան – անբախտ, անտուն 4. տ – տգեղ, տգէտ
  2. դժ – դժգոյն, դժգոհ 5. չ – չտես, չհաս
  3. ապ – ապերախտ, ապօրինի

Համ -. նախածանցը ցոյց է տալիս նոյնութիւն. օրինակ՝ համաձայն, համա-զգեստ, համազարկ և այլն: