1.ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Այն բառերը, որոնք ցոյց են տալիս որևէ առարկայ՝ լինի մարդ, կենդանի, լոյս, հանք թէ մի ուրիշ բան, - կոչւում են գոյական անուն. օրինակ՝ Սահակ, ձի, մանուշակ, երկաթ: Այսպիսի գոյականները կոչւում են նիւթական կամ թանձրացական գոյականներ:

Հանգիստ, քաջութիւն, աշխատանք, սէր, կորուստ և նման գոյականները, որ չենք տեսնում, չենք շօշափում և չենք հոտոտում, կոչւում են վերացական գոյականներ: