ԱՆՒԱՆ ԹԻՒԸ

Գոյականներն ունեն երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եզակին ցոյց է տալիս մի առարկայ, իսկ յոգնակին՝ մէկից աւելի նոյն տեսակի առարկաններ օրինակ՝ ծաղիկ եզակի է, իսկ ծաղիկներ՝ յոգնակի:

Յոգնակին կազմւում է եզակի թւի վրայ սովորաբար աւելացնելով՝ միավանկ անուններին եր մասնիկը: Իսկ բազմավանկերին՝ ներ. օրինակ՝

  1. Հաւ-հաւեր, պատ-պատեր
  2. Տետրակ-տետրակներ, գրիչ-գրիչներ և այլն:

Կազմել հետևեալ գոյական անունների յոգնակին. Օրինակ՝

  1. փայտ, հաց, բառ
  2. իր, միս, շուն, թուղթ, գունդ
  3. փողոց, աթոռ, կատու, աշակերտ
  4. Սեղան, նստարան, ուսումնարան
  5. Երեխայ, քահանայ, տղայ, գագաթ
  6. Դասագիրք, զօրագունդ, սևահող, ասեղնագործ, ձեռագործ
  7. Ոտ, ձեռ, գառ, եզ, լեռ, ձուկ