ԵՆԹԱԿԱՅ

Ենթակայ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ գործ կատարողը կամ լինողը ո՞վ կամ ի՞նչ է:

Օրինակ՝ Յասմիկը երգում է: Արշակը աշակերտ է: Ծաղիկը բոյս է: Այս նախադասութիւնների մէջ Յասմիկը, Արշակը և ծաղիկը ենթակայ են, որով-հետև ցոյց են տալիս թէ ո՞վ է երգում, ո՞վ է աշակերտ, ի՞նչն է բոյս: Ենթական պատասխանում է ո՞վ կամ Ի՞նչ հարցերին:

ՎԱՐԺՈԻԹԻՒՆ. – Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ ենթակայ լինեն հետևեալ բառերը – գարուն, օրեր, արև, ձիւն, առուներ: Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել ենթակաները: