ԱՆՒԱՆ ՅՕԴԸ

Անւան վերջում ը կամ ն տառը գրւելով՝ նրա իմաստը մասնաւորւում , անունը դառնում է աւելի որոշ: Ը և ն կոչւում են որոշիչ յօդ:

Օինակ՝ Փայտահատը ծառ կտրեց (անորոշ):

Փայտահատը ծառը կետրեց (որոշեալ):

Ն յօդը դրւում է ձայնաւորով վերջացող անւան վրայ. օրինակ՝ ձի-ձին, ձու-ձուն, կատու-կատուն:

Ը յօդը դրւում է բաղաձայնով վերջացող անունների վրայ. օրինակ՝ հաւ-հաւը, գրիչ-գրիչը, մարդ-մարդը: Եթէ յաջորդ բառն սկսւում է ձայնաւորով որոշիչ յօդը գրւում է ն. օրինակ Արմիկն օգնեց Վաչիկին: