ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

Բոլոր գոյականները միատեսակ չեն հոլովւում: Հոլովման տարբերութիւն-ներն երևան են գալիս սեռական և տրական հոլովում, իսկ միւս հոլովներում տարբերութիւններ կարող են լինել կամ չլինել:

Հոլովելու իւրաքանչիւր տեսակը կոչւում է հոլովում:

Սեռական հոլովի վերջաւորութիւնները, որոնցով որոշւում է հոլովման տեսակը, կոչւում են հոլովիչներ:

Հայերենն ունի սւթ հոլովում, ուրեմն և ութ հոլովիչներ՝ ի, ու, ան, եան, ւայ, ոջ, օր:

Ի ՀՈԼՈՎՈՒՄ

Այս հոլովման պատկանող գոյականները, սեռական հոլովում ստանում են ի վերջաւորութիւնը: Ի հոլովման են պատկանում գոյականների մեծ մասը, ինչպէս և համարեա բոլոր գոյականների յոգնակին:

Ա Ն Ձ

Հոլով

Եզակի

Հարցեր

Յոգնակի

Հարցեր

 

Ուղ.

ո՞վ

որսորդ (ը)

ո՞վքեր

որսորդներ (ը)

 

Սեռ

ո՞ւմ

որսորդի

ո՞ւմ

որսորդների

 

Տր.

ո՞ւմ

որսորդի (ն)

ո՞ւմ

որսորդների (ն)

 

Հայց.

ո՞ւմ

որսորդ (ին)

ո՞ւմ

որսորդներ (ին)

 

Բաց.

ումի՞ց

որսորդից

ումի՞ց

որսորդներից

 

Գործ.

ումո՞վ

որսորդով

ումո՞վ

որսորդներով

 

Ներգ.

-

-

-

-

 

Հոլովել՝ զինւոր, թագաւոր, բարեկամ, բժիշկ, հիւանդ, տեսուչ, ուսուցիչ:

 

Ի Ր

 

Եզակի

Յոգնակի

   

Հոլով

 

Հարցեր

 

Հարցեր

Ուղ.

ի՞նչ (ը)

քաղաք (ը)

ինչե՞ր

քաղաքներ (ը)

Սեռ

ինչի՞

քաղաքի

ինչերի՞

քաղաքների

Տր.

ինչի՞ (ն)

քաղաքի (ն)

ինչերի՞ (ն)

քաղաքների (ն)

Հայց.

ինչ՞ (ը)

քաղաք (ը)

ինչե՞ր (ը)

քաղաքներ (ը)

Բաց.

ինչի՞ց

քաղաքից

ինչերի՞ց

քաղաքներից

Գործ.

ինչո՞վ

քաղաքով

ինչերո՞վ

քաղաքներով

Ներգ.

Ինչո՞ւմ

քաղաքում

ինչերո՞ւմ

քաղաքներում

ՈՒ ՀՈԼՈՎՈՒՄ

Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը:

Ու հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք եզակի ուղղականում վերջաւորւում են ի ձայնաւորով (բացառութեամբ թի և դի բառերի). օրինակ՝ այգի-յգու (սեռ. հոլով), որդի-որդու (սեռ. հոլով), ծերունի-ծերունու (սեռ. հոլով) և այլն:

 

Ա ն ձ

Եզակի Յոգնակի

Հոլով Հարցեր Հարցեր

Ուղ. ո՞վ պատանի (ն) ո՞վքեր պատանիները (ը)

Սեռ ո՞ւմ պատանու ո՞ւմ պատանիների

Տր. ո՞ւմ պատանու (ն) ո՞ւմ պատանիների (ն)

Հայց. ո՞ւմ պատանուն ո՞ւմ պատանիներին

Բաց. ումի՞ց պատանուց ումի՞ց պատանիներից

Գործ. ումո՞վ պատանով ումո՞վ պատանիներով

Ներգ. - - - -

Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը:

Ի ր

Եզակի Յոգնակի

Հոլով Հարցեր Հարցեր

Ուղ. ի՞նչ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը)

Սեռ ինչի՞ մատանու ինչերի՞ մատանիների

Տր. ինչի՞ (ն) մատանու (ն) ինչերի՞ (ն) մատանիների (ն)

Հայց. ինչ՞ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը)

Բաց. ինչի՞ց մատանուց ինչերի՞ց մատանիներից

Գործ. ինչո՞վ մատանով կամ ինչերո՞վ մատանիներով

(մատանիով)

Ներգ. ինչո՞ւմ մատանում կամ ինչերո՞ւմ մատանիներում

մատանիում

ԵԱՆ ՀՈԼՈՎՈՒՄ

Այս հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք սեռականում ունեն եան վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեան, բարութիւն-բարութեան և այլն:

Այս գոյականների գործիական հոլովն ունի եամբ, երբեմն ով վերջա-ւորութիւնը:

Ի ր

Եզակի Յոգնակի

Հոլով Հարցեր Հարցեր

Ուղ. ի՞նչ (ը) պատմութիւն(ը) ինչե՞ր(ը) պատմութիւններ(ը)

Սեռ ինչի՞ պատմութեան ինչերի՞ պատմութիւնների

Տր. ինչի՞ (ն) պատմութեան(ը) ինչերի՞(ն) պատմութիւնների(ն)

Հայց. ինչ՞(ը) պատմութիւն(ը) ինչե՞ր (ը) պատմութիւններ(ը)

Բաց. ինչի՞ց պատմութիւնից ինչերի՞ց պատմութիւններից

Գործ. ինո՞վ պատմութեամբ ինչերո՞վ պատմութիւններով

(նաև պատմութիւնով)

Ներգ. ինչո՞ւմ պատմութիւնում ինչերո՞ւմ պատմութիւններում

Հոլովել՝ քաջութիւն, բարութիւն, տխրութիւն, գեղեցկութիւն, զորութիւն, լաւութիւն:

ԱՅԼԱՁԵՒ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

Յիշատակւած հոլովումներին և ոչ մէկին չեն պատկանում աղջիկ և սէր գոյականները, որոնք ունեն հոլովման հետևեալ պատկերը՝

Հոլով

Եզակի

Յոգնակի

Եզակի

Յոգնակի

 

Ուղ.

սէր(ը)

Չ

աղջիկ(ը)

աղջիկներ(ը)

 

Սեռ.

սիրոյ

Ո

աղջկայ

աղջիկների

 

Տր.

սիրուն

Ւ

աղջկայ (աղջկան)

աղջիկների(ն)

 

Հայց.

սէր(ը)

Ն

աղջիկ (աղջկան)

աղջիկներ(ը)

 

Բաց.

սիրուց

Ի

աղջկանից

աղջիկներից

 

Գործ.

սիրով

 

աղջկանով

աղջիկներով

 

Ներգ.

-

-

-

   

Յոյս և սուգ բառերը սեռականում լինում են սէր բառի նման, բայց աւելի ենթրկւում են ի հոլովմանը

ՅԱՐԱԴԻՐ ՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈԻՄ

Յարադիր անունների հոլովման ժամանակ փոխւում է երկրորդ յարադրւող բառը. օրինակ՝

Ուղ. նիստ ու կացը տուն ու տեղ

Ուղ. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը)

Սեռ. նիստ սւ կացի տուն ու տեղի

Տր. նիստ ու կացի(ն) տուն ու տեղի(ն)

Հայց. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը)

Բաց. նիստ ու կացից) տուն ու տեղից

Գործ. նիստ ու կացով տուն ու տեղով

Ներգ. նիստ ու կացում տուն ու տեղում

Մի քանի դէպքերում յարադիրներից առաջինը հոլովւում է մինչև տրականը. օրինակ՝

Մայրու աղջիկ մօր ու աղջկայ մօր ու աղջկանից և այլն

ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ածականները գոյականների հետ գործածւելիս չեն հոլովւում, մնում են անփոփոխ, օրինակ՝

Հոլով

Ե զ ա կ ի

Յ ո ն ա կ ի

   

Ուղ.

մեծ

տերակ(ը)

մեծ

տեակներ(ը)ը

Սեռ.

մեծ

տետրակի

մեծ

տետրակների

Տր.

մեծ

տետրակի(ն)

մեծ

տետրակներին

Հայց.

մեծ

տետրակ(ը)

մեծ

տետրակներ(ը)

Բաց.

մեծ

տետրակից

մեծ

տետրակներից

Գործ.

մեծ

տետրակով

մեծ

տետրակներով

Ներգ.

մեծ

տետրակում

մեծ

տետրակներում

Ածականները գոյականաբար գօրծածւելիս հոլովւում են (մեծ մասամբ որօշեալ առումով) պատկանելով ի հոլովման. օրինակ՝

Հոլով

Ե զ ա կ ի

Յ ո գ ն ա կ ի

   

Ուղ.

աղքատը

լաւը

աղքատները

լաւերը

Սեռ.

աղքատի

լաւի

աղքատների

լաւերի

Տր.

աղքատին

լաւին

ազքատներին

լաւերին

Հայց.

աղքատին

լաւին

աղքատներին

լաւերին

Բաց.

աղքատից

լաւից

աղքատներից

լաւերից

Գործ.

աղքատով

լաւով

աղքքտներով

լաւերով

Ներգ.

աղքատի մէջ

լաւի մէջ

աղքատների մէջ

լաւերում

ԹՒԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄ

Թւականները գոյականների հետ գործածելիս չեն հոլովւում. օրինակ՝

Ուղ.

երեք մարդ

հինգերորդ մարդը

Սեռ.

երեք մարդու

հինգերորդ մարդու

Տր.

երեք մարդու(ն)

հինգերորդ մարդու(ն)

Հայց

երեք մարդ

հինգերորդ մարդուն.

Բաց.

երեք մարդուց

հինգերորդ մարդուց

Գործ.

երեք մարդով

հինգերորդ մարդով

Ներգ.

Առանձին գոյականաբար թւականները հոլովւում են Ի հոլովմամբ՝

Ուղ.

քսանը

քսաներորդը

Սեռ.

քսանի

քսաներորդի

Տր.

քսանին

քսաներորդին

Հայց.

քսանի

քսաներորդը

Բաց.

քսանից

քսաներորդից

Գործ.

քսանով

քսաներորդով

Ներգ.

քսանում

քսաներորդում

Երկու թւականը հոլովւում է հետևեալ կերպով՝ 

Ուղղ.

երկուսը

 

Սեռ.

երկսի, երկուսի

 

Տր.

երկսին, երկուսին

 

Հայց.

երկուսը, երկսին, երկուսին

 

Բաց.

երկսից, երկուսից

 

Գործ.

երկսով, երկուսով

 

Ներգ.

երկսում, երկուսում