ԴԵՐԲԱՅ

Վերջանում է լ բաղաձայնով, որից առաջ ընկնում է ա, ե, ի ձայնաւորներից մէկը, որոնք կոչւում են լծորդ:

Անորոշ դերբայը բայանուն է և հոլովւում է, ենթարկւելով ու հոլովման (գնալ, գնալու, գնալուց, գնալով, գնալում):

Իլ վերջաւորութեան տեղ սովորաբար գործ է ածւում ել՝ աշխատիլ, խօսիլ, ծաղկիլ - աշխատել, խօսել, ծաղկել:

Ուստի բայի մասին խօսելիս միշտ գործ է ածւում նրա անորոշ դերբայը:

ԱՆԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ. - Անկատար դերբայը ցոյց է տալիս ընթացքի մէջ գտնւող գործողութեան կամ եղելութեան գաղափարը՝ օրինակ՝ գրում, կարդում, նկարում, կարում և այլն:

Անկատար դերբայը առանձին և անկախ չի գործ ածւում, այլ օժանդակ բայի հետ (եմ, ես, է, ենք, էք, են) միասին կազմում է ստորոգեալ. օրինակ՝ նա գրում է դասը: Հայկը կարդում է գիրքը:

Անկատար դերբայի վերջաւորութիւնն է՝ ում, և իս (սովորաբար ասւում է լիս) օրինակ՝ խաղոմ, գրում, տեսնելիս, կարդալիս:

ԱՊԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ. - Ապառնի դերբայը բայիմաստի հետ ցոյց է տալիս կատարելիք գործողութեան կամ եղելութեան դեռ նոր կատարելու դիտաւորութիւնը: Ապառնի դերբայը երկու վերջաւորութիւն ունի ու և իք (առահասարակ ասւում է լու լիք). օրինակ՝

գրելու-գրելիք, կարդալու-կարդալիք, խմելու-խմելիք և այլն:

ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅ. - Անցեալ դերբայը բայական իմաստի հետ ցոյց է տալիս և եղելութեան կատարւած վերջացած լինելը: Ունի երկու վերջաւորութիւն. վաղակատար՝ ել, յարակատար՝ ած. օրինակ՝ գնացել, գնացած, նստել, նստած: Երկու ձևն ևս եմ օժանդակ բայի հետ կազմում են սահմանական եղանակի 1. Վաղակատար ներկայ կամ լոկ Վաղակատար և 2. Վաղակատար անցեալ. ապա 1. Յարակատար ներկայ կամ լոկ յարակատար և 2. Յարակատար անցեալ ժամանակները:

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. - Ենթակայական դերբայը բայի իմաստի հետ ցոյց է տալիս անող կամ եղող լինելու գաղափար: Վերջաւորութիւնն է ող. օրինակ՝ գնացող, կարդացող, խօսող:

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ. – Խոնարհել հետևյալ բայերը բոլոր եղանակներով և ժամանակներով՝

  1. վազել, նկարել, գովել, կապել, կանչել, ազատել
  2. խաղալ, հաւատալ, զգալ, մնալ, գոռալ, յուսալ
  3. գիտենալ, մօտենալ, ուրախանալ, նեղանալ, բարկանալ

 

 

 

ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Բայի փոփոխումներն եղանակով, ժամանակով, թւով և դէմքով՝ կոչւում է խոնարհումն: Մի բայ խոնարհել, նշանակում է ասել այն բոլոր ձևերը, որ կարող է ունենայ բայը: Բայի ձևերը ցոյց են տալիս՝ դէմք, թիւ, եղանակ, ժամանակ և դերբայ:

Խոնարհման ձևերը իրենց կազմութեան նայելով բաժանւում են երկու տեսակի՝ պարզ ժամանակներ և բաղադրեալ ժամանակներ:

Պարզ ժամանակները կազմւած են միայն մի բայից. օրինակ՝ կարդացի, կարդացիր, կարդաց. գրեմ, գրես, գրէ:

Բաղադրեալ ժամանակները կազմւում են մէկից աւելի բառերից և այդպիսիներն իրարից անջատ են գրւում. օրինակ՝ կարդում եմ, կը կարդամ, պիտե կարդամ, կարդացել եմ, կարդացած եմ և այլն:

Պարզ ժամանակներն են՝

  1. Սահմանական եղանակի անցեալ կատարեալը
  2. Ըղձական եղանակի ապառնի և անցեալ ժամանակները
  3. Հրամայական եղանակը որ ունի միայն մի ձև:
  4. Դերբայները:

Միւս բոլոր եղանակները և ժամանակները բաղադրեալ են:

ՕԺԱՆԴԱԿ ԿԱՄ ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Եմ և լինել բայերը նախադասութեան մէջ կրկնակի պաշտօն են կատարում. նրանք երբեմն ստորոգեալ են, երբ առարկայի էութիւնն են յայտնում. այդ պատճառով էլ կոչւում են էական բայեր. օրինակ՝ ո՞վ է - Ես եմ, դու ես, նա է, նա կը լինի, նրանք կը լինեն: Երբեմն էլ էական բայերը ենթական և բայ ստորոգեալը միմեանց կապակցում են, կամ օգնում են միւս բայերը խոնարհելու, ուստի կոչւում են օժանդակ բայեր, այսինքն օգնող բայեր:

Նախքան ընդհանուր բայերի խոնարհման անցնելը անհրաժեշտ է իմանալ օժանդակ բայերի խոնարհումը, որովհետև միւսներից աւելի գործածական են, բացի դրանից միւս բայերի խոնարհման մէջ էլ դեր են կատարում:

 

ԼԻՆԵԼ ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

 

ՆԵՐԿԱՅ

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

 

Եզակի

Յոգնակի

Եզակի

Յոգնակի

 

լինում եմ

լինում ենք

լինում էի

լինում էինք

 

գրում ես

լինում էք

լինում էիր

լինում էիք

 

գրում է

լինում են

լինում էր

լինում էին

 

ԱՊԱՌՆԻ

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

 

Եզակի

Յոգնակի

Եզակի

Յոգնակի

 

լինելու եմ

լինելու ենք

լինելու էի

լինելու էինք

 

լինելու ես

լինելու էք

լինելու էիր

լինելու էիք

 

լինելու է

լինելու են

լինելու էր

լինելու էին

 

ՎԱՂԱԿԱՏԱՐ

ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

 

Եզակի

Յոգնակի

Եզակի

Յոգնակի

 

եղել եմ

եղել ենք

եղել էի

եղել էինք

 

եղել ես

եղել էք

եղել էիր

եղել էիք

 

եղել է

եղել են

եղել էր

եղել էին

 

ՅԱՐԱԿԱՏԱՐ

ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

 

Եզակի

Յոգնակի

Եզակի

Յոգնակի

 

եղած եմ

եղած ենք

եղած էի

եղած էինք

 

եղած ես

եղած էք

եղած էիր

եղած էիք

 

եղած է

եղած են

եղած էր

եղած էին

 

 

 

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

 
 

Եզակի

Յոգնակի

 

եղայ

եղանք

 

եղար

եղաք

 

եղաւ

եղան

 

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

 
 

(Ունի միայն երկրորդ դէմք)

 
 

Եզակի

Յոգնակի

 

եղիր

եղէք

 

ԸՂՁԱԿԱՆ (ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ) ԵՂԱՆԱԿ

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

Եզակի

Յոգնակի

Եզակի

ի

Յոգնակ

լինեմ

լինենք

լինէի

լինէինք

լինես

լինէք

լինէիր

լինէիք

լինէ (ի)

լինեն

լինէր

լինէին

 

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

   

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

     

Եզակի

Յոգնակի

Եզակի

ի

Յոգնակ

կը լինեմ

կը լինենք

կը լինէի

լինէինք

կը

կը լինես

կը լինէք

կը լինէիր

լինէիք

կը

կը լինէ (ի)

կը լինեն

կը լինէր

լինէին

կը

 

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

   

ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

     

Եզակի

Յոգնակի

Եզակի

ի

Յոգնակ

պիտի լինեմ

պիտի լինենք

լինէինք

պիտի լինէի

պիտի

պիտի լինես

պիտի լինէք

լինէիք

պիտի լինէիր պիտի

 

պիտի լինէ (ի)

պիտի լինեն

լինէին

պիտի լինէր

պիտի

 

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Անորոշ՝ լինել

Աանկատար՝ լինում, լինելիս

Ապառնի՝ լինելու, լինելիք

Անցեալ՝ եղել, եղած

Ենթակայական՝ լինող, եղող:

ԵԼ, ԱԼ ԵՆԱԼ, ԱՆԱԼ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ

ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ԸՆԴԱՀԱՆՈՒՐ ՊԱԿՏԵՐ

Ա. Խոնարհում Բ. Խոնարհում Գ. Խոնարհում Դ. Խոնարհում

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

գրել

կարդալ

մօտենալ

բարկանալ

գրում եմ

կարդում եմ

մօտենում եմ

բարկանում եմ

գրում ես

կարդում ես

մօտենում ես

բարկանում ես

գրում է

կարդում է

մօտենում է

բարկանում է

գրում ենք

կարդում ենք

մօտենում ենք

բարկանում ենք

գրում էք

կարդում էք

մօտենում էք

բարկանում էք

գրում են

կարդում են

մօտենում են

բարկանում են

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

գրում էի

կարդում էի

մօտենում էի

բարկանում էի

 

գրում էիր

կարդում էիր

մօտենում էիր

բարկանում էիր

 

գրում էր

կարդում էր

մօտենում էր

բարկանում էր

 

գրում էինք

կարդում էինք

մօտենում էինք

բարկանում էինք

 

գրում էիք

կարդում էիք

մօտենում էիք

բարկանում էիք

 

գրում էին

կարդում էին

մօտենում էին

բարկանում էին

 

ԱՊԱՌՆԻ

գրելու եմ

կարդալու եմ

մօտենալու եմ

բարկանալու եմ

գրելու ես

կարդալու ես

մօտենալու ես

բարկանալու ես

գրելու է

կարդալու է

մօտենալու է

բարկանալու է

գրելու ենք

կարդալու ենք

մօտենալու ենք

բարկանալու ենք

գրելու էք

կարդալու էք

մօտենալու էք

բարկանալու էք

գրելու են

կարդալու են

մօտենալու են

բարկանալու են

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

գրելու էի

կարդալու էի

մօտենալու էի

բարկանալու էի

գրելու էիր

կարդալու էիր

մօտենալու էիր

բարկանալու էիր

գրելու էր

կարդալու էր

մօտենալու էր

բարկանալու էր

գրելու էինք

կարդալու էինք

մօտենալու էինք

բարկանալու էինք

գրելու էիք

կարդալու էիք

մօտենալու էիք

բարկանալու էիք

գրելու էին

կարդալու էին

մօտենալու էին

բարկանալու էին

 

 

ՎԱՂԱԿԱՏԱՐ

գրել եմ

կարդացել եմ

մօտեցել եմ

բարկացել եմ

գրել ես

կարդացել ես

մօտեցել ես

բարկացել ես

գրել է

կարդացել է

մօտեցել է

բարկացել է

գրել ենք

կարդացել ենք

մօտեցել ենք

բարկացել ենք

գրել էք

կարդացել էք

մօտեցել էք

բարկացել էք

գրել են

կարդացել են

մօտեցել են

բարկացել են

ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

գրել էի

կարդացել էի

մօտեցել էի

բարկացել էի

գրել էիր

կարդացել էիր

մօտեցել էիր

բարկացել էիր

գրել էին

կարդացել էին

մօտեցել էին

բարկացել էին

գրել էինք

կարդացել էինք

մօտեցել էինք

բարկացել էինք

գրել էիք

կարդացել էիք

մօտեցել էիք

բարկացել էիք

գրել էին

կարդացել էին

մօտեցել էին

բարկացել էին

ՅԱՐԱԿԱՏԱՐ

գրած եմ

կարդացած եմ

մօտեցած եմ

բարկացած եմ

գրած ես

կարդացած ես

մօտեցած ես

բարկացած ես

գրած է

կարդացած է

մօտեցած է

բարկացած է

գրած ենք

կարդացած ենք

մօտեցած ենք

բարկացած ենք

գրած էք

կարդացած էք

մօտեցած էք

բարկացած էք

գրած են

կարդացած են

մօտեցած են

բարկացած են

ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ

գրած էի

գրած էի

մօտեցած էի

բարկացած էի

գրած էիր

գրած էիր

մօտեցած էիր

բարկացած էիր

գրած էր

գրած էր

մօտեցած էր

բարկացած էր

գրած էինք

գրած էինք

մօտեցած էինք

բարկացած էինք

գրած էիք

գրած էիք

մօտեցած էիք

բարկացած էիք

գրած էին

գրած էին

մօտեցած էին

բարկացած էին

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

գրեցի

կարդացի

մօտեցայ

բարկացայ

գրեցիր

կարդացիր

մօտեցար

բարկացար

գրեց

կարդաց

մօտեցաւ

բարկացաւ

գրեցինք

կարդացինք

մօտեցանք

բարկացանք

գրեցիք

կարդացիք

մօտեցաք

բարկացաք

գրեցին

կարդացին

մօտեցան

բարկացան

 

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

գրի´ր

կարդա´

մօտեցի´ր

բարկացի´ր

գրեցէ´ք

կարդացէ´ք

մօտեցէ´ք

բարկացէ´ք

ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի´ գրիր

մի´ կարդայ

մի´ մօտենայ (ր)

մի´ բարկանայ (ր)

մի´ գրէք

մի´ կարդաք

մի´ մօտենաք

մի´ բարկանաք

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ԱՊԱՌՆԻ

գրեմ

կարդամ

մօտենամ

բարկանամ

   

գրես

կարդաս

մօտենաս

բարկանաս

   

գրէ

կարդայ

մօտենայ

բարկանայ

   

գրենք

կարդանք

մօտենանք

բարկանանք

   

գրէք

կարդաք

մօտենաք

բարկանաք

   

գրեն

կարդան

մօտենան

բարկանան

   

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

գրէի

կարդայի

մօտենայի

բարկանայի

գրէիր

կարդայիր

մօտենայիր

բարկանայիր

գրէր

կարդար

մօտենար

բարկանար

գրէինք

կարդայինք

մօտենայինք

բարկանայինք

գրէիք

կարդայիք

մօտենայիք

բարկանայիք

գրէին

կարդային

մօտենային

բարկանային

ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ԱՊԱՌՆԻ

կը գրեմ

կը կարդամ

կը մօտենամ

կը բարկանամ

կը գրես

կը կարդաս

կը մօտենաս

կը բարկանաս

կը գրէ

կը կարդայ

կը մօտենայ

կը բարկանայ

կը գրենք

կը կարդանք

կը մօտենանք

կը բարկանանք

կը գրէք

կը կարդաք

կը մօտենաք

կը բարկանաք

կը գրեն

կը կարդան

կը մօտենան

կը բարկանան

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

պիտի գրէի

պիտի կարդայի

պիտի մօտենայի

պիտի բարկանայի

պիտի գրէիր

պիտի կարդայիր

պիտի մօտենայիր

պիտի բարկանայիր

պիտի գրէր

պիտի կարդար

պիտի մօտենար

պիտի բարկանար

պիտի գրէինք

պիտի կարդայինք

պիտի մօտենայինք

պիտի բարկանայինք

պիտի գրէիք

պիտի կարդայիք

պիտի մօտենայիք

պիտի բարկանայիք

պիտի գրէին

պիտի կարդային

պիտի մօտենային

պիտի բարկանային

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
ԱՊԱՌՆԻ

պիտի գրեմ

պիտի կարդամ

պիտի մօտենամ

պիտի բարկանամ

պիտի գրես

պիտի կարդաս

պիտի մօտենալ

պիտի բարկանաս

պիտի գրէ

պիտի կարդայ

պիտի մօտենայ

պիտի բարկանայ

պիտի գրենք

պիտի կարդանք

պիտի մօտենանք

պիտի բարկանանք

պիտի գրէք

պիտի կարդաք

պիտի մօտենաք

պիտի բարկանաք

պիտե գրեն

պիտի կարդան

պիտի մօտենան

պիտի բարկանան

ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ

պիտի գրէի

պիտի կարդայի

պիտի մօտենայի

պիտի բարկանայի

պիտի գրէիր

պիտի կարդայիր

պիտի մօտենայիր

պիտի բարկանայիր

պիտի գրէր

պիտի կարդար

պիտի մօտենար

պիտի բարկանար

պիտի գրէինք

պիտի կարդայինք

պիտի մօտենայինք

պիտի բարկանայինք

պիտի գրէիք

պիտի կարդայիք

պիտի մօտենայիք

պիտի բարկանայիք

պիտի գրէին

պիտի կարդային

պիտի մօտենային

պիտի բարկանային

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՁԵՒԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Ոչ, չը, մի՝ բառերը դրւելով բայի վրայ՝ բացի ցոյց տւած դրական եղելութիւնը բացասում են, այսինքն հերքում, մերժում են. օրինակ՝

 

 

Դրական

Բացասական

 

ասաց

չասաց

 

ասում է

ոչ ասում է

 

խօսում է

ոչ խոսում է

 

գնացէ´ք

մի´ գնաք

Ոչ առանձին գործածութեամբ կարող է դրւել բոլոր ձևերի վրայ. մի դրւում է միայն հրամայականի վրայ, իսկ չը՝ մնացած ձևերի վրայ:

Բացասականի համար առանձին կազմութիւն ունեն միայն հրաամայական և ենթադրական եղանակները:

Հրամայական եղանակի բացասականը, որ կոչւում է արգելական, կազմւում է մի´ մակբայով: Վերջաւորութիւններն են՝ եզակի 2-րդ դէմքի համար ր, իսկ յոգնակի 2-րդ դէմքի համար ք: Երկու վերջաւորութիւններն ևս դրւում են լծորդի վրայ: Ե լծորդը եզակիում սովորաբար դառնում է ի. իսկ ի լծորդը կարող է ե-ի փոխւել. օրինակ՝

մի´ կարդար-մի´ կարդաք

մի´ գրիր (գրեր)- մի´ գրէք

մի´ խօսիր (խօսէր)-մի´ խօսէք

Եզակի ր վերջաւորութիւնը սովորաբար փոխւում է լ տառի, որ և խօսակցական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում: Ե լծորդը այս դէպքում միշտ ի լծորդի է փոխւում ինչպէս՝

մի´ կարդալ-մի´ կարդա(յ) մի´ գրիլ-մի´ գրի:

Ենթադրական եզակի բացասականը կազմւում է եմ օժանդակով և անորոշ դերբայով: Բացասական չ մակբայը դրւում է եմ բայի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է ընկնում: Եզակի 3-րդ դէմքը միշտ չի ձևն ունի: Դերբայի ե լծորդը միշտ փոխւում է ի ձայնաւորի. օրինակ՝

Ապառնի

Ապառնի-անցեալ

չեմ գնալ

չեմ գրիլ

չէի գնալ

չէի գրիլ

չես գնալ

չես գրիլ

չէիր գնալ

չէիր գրիլ

չի գնալ

չի գրիլ

չէր գնալ

չէր գրիլ

չենք գնալ

չենք գրիլ

չէինք գնալ

չէինք գրիլ

չէք գնալ

չէք գրիլ

չէիք գնալ

չէիք գրիլ

չեն գնալ

չեն գրիլ

չէին գնալ

չէին գրիլ

Անորոշ դերբայի լ վերջաւորութիւնը խօսակցական երբեմն և գրական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում. օրինակ՝

չեմ գրի չեմ գնայ

Բաղադրեալ ժամանակների մէջ չը բացասականը գրւում է եմ օժանկակի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է լինում. օրինակ՝ չեմ ասում, չես ասում, չէի ասում, չեմ ասել, չեմ ասելու և այլն: Ասած չեմ լինում, ասած չեն լինում և այլն:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

Ներկայ

Անկատ.-անց

Ապառնի

Ապառնի-անց.

չեմ գրում

չէի գրում

չեմ գրելու

չէի գրելու

չես գրում

չէիր գրում

չես գրելու

չէիր գրելու

չի գրում

չէր գրում

չիր գրելու

չէր գրելու

չենք գրում

չէինք գրում

չենք գրելու

չէինք գրելու

չէք գրում

չէիք գրում

չէք գրելու

չէիք գրելու

չեն գրում

չէին գրում

չեն գրելու

չէին գրելու

Վաղակատար

վաղ.-անց.

Յարակատար

Յար.-անց

Անց.-Կատ.

չեմ գրել

չէի գրել

չեմ գրած

չէի գրած

չգրեցի

չես գրել

չէիր գրել

չես գրած

չէիր գրած

չգրեցիր

չի գրել

չէր գրել

չի գրած

չէր գրած

չգրեց

չենք գրել

չէինք գրել

չենք գրած

չէինք գրած

չգրեցինք

չէք գրել

չէիք գրել

չէք գրած

չէիք գրած

չգրեցիք

չեն գրել

չէին գրել

չեն գրած

չէին գրած

չգրեցին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼԱԿԱՆ

մի´ գրիր (գրեր)

կարդա´

մի´ մօտեցիր

մի´ բարկացիր

մի/գրէք

մի´ կարդացէք

մի´ մօտեցէք

մի´ բարկացէք

ԸՂՁԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Ապառնի

Ապառ.-անց.

Ապառնի

Ապառնի-անց.

չգրեմ

չգրէի

չեմ գրիլ (գրի)

չէի գրիլ

չգրես

չգրէիր

չել գրիլ

չէիր գրիլ

չգրէ

չգրէր

չի գրիլ

չէր գրիլ

չգրենք

չգրէինք

չեն գրիլ

չէինք գրիլ

չգրէք

չգրէիք

չէք գրիլ

չէիք գրիլ

չգրեն

չգրէին

չեն գրիլ

չէին գրիլ

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

 

 

Ապառնի

Ապառնի անցեալ

 

չպիտի գրեմ

չպիտի գրէի

 

չպիտի գրես

չպիտի գրէի‎

 

չպիտի գրի (է)

չպիտի գրէր

 

չպիտի գրենք

չպիտի գրէինք

 

չպիտի գրէք

չպիտի գրէիք

 

չպիտի գրեն

չպիտի գրէին

Հարկադրական եղանակն ունի և այս ձևը՝ պիտի չգրեմ, պիտի չգրես, պիտի չգրէ, պիտի չգրենք և այլն:

Խոնարհել բացասական ձևով հետևեալ բայերը – նկարել, բերել, հիանալ, մոռանալ, յիշել, մնալ, խնդալ: