ՎԱՆԿ

Բառերը կազմւած են ձայնաւոր և բաղաձայն հնչիւններից:

Երբ ձայնաւոր հնչիւնը կամ մի ձայնաւորը բաղաձայնի հետ մի շնչով է արտասանւում, կազմում է վանկ:

Եթէ բառը մի վանկից է, ասում ենք միավանկ. օրինակ՝ պատ, հաց, տուն: Իսկ եթէ բառը մէկից աւելի վանկ ունի, ասում ենք բազմավանկ. օրինակ՝ մա-տիտ, լու-սա-մուտ, թա-նա-քա-ման:

Գրել միավանկ և բազմավանկ բառեր: