10. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ. 26-35, 42-45)

26Օրհնեա՜լ ես, ՏԷ՛ր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ անուն քո յաւիտեանս, 27զի արդար ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են, և ուղիղ են ճանապրհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն, և իրաւունս ճշմարտութեան 28արարեր ըստ ամենայնի, զոր արարեր մեզ և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի: Զի ճշմարտութեամբ և յիրաւի ածեր զայս ամենայն վասն մեղաց. 29զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինել ի քԷն, և առաւել մեղաք յամենայնի, 30և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք, ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք, որպԷս պատուիրցեր մեզ, զի բարի լինիցի մեզ: 31Եւ զամենայն, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն զոր արարեր մեզ՝ արդար դատաստանաւ արարեր: 32Եւ մատնեցեր զմեզ ի ձեռս թշնամեաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց, և թագաւորի անիրաւի և չարի քան զամենայն երկիր:

33Եւ արդ ոչ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնԷից: 34Այլ մի՛ մատներ զմեզ իսպառ վասն անուան քո, և մի՛ ցրեր զուխտ քո, 35և մի՛ ի բացԷ առներ զողորմութիւնս քո ի մԷնջ: 42Մի՛ յամօթ առներ զմեզ, այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում և ըստ բազում ողորմութեան քում: 43Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչլեաց քոց և տուր փառս անուան քում, ՏԷ՛ր: 44Եւ յամօթ լիցին ամենեքեան, ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեանց իւրեանց, և զօրութիւն նոցա խորտակեսցի: 45Եւ ծանիցեն, զի դու ես ՏԷր Աստուած միայն և փառաւորեալ ի վերայ ամենայն տիեզերաց: