11. ԱՌԱԿ ԱՅԳՒՈՅՆ (Մատթ. ԻԱ. 33-41)

33Այր մի Էր տանուտԷր, որ տնկեաց այգի և ցանկով պատեաց զնա և փորեաց ի նմա հնձան և շինեաց աշտարակ. և ետ զնա ցմշակս և գնաց ի տար աշխարհ, 34իբրև մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: 35Եւ կալեալ մշակացն զծառայս նորա՝ զոմն տանջեցին, զմովն սպանին, զոմն քարկոծեցին: 36Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, և արարին նոցա նոյնպԷս: 37Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր և ասԷ, “թերևս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմԷ”: 38Իսկ մշակքն իբրև տեսին զորդին, ասեն ընդ միտս. “Սա՛ Է ժառանգն. եկա՛յք, սպանցուկ զսա և կալցուկ զժառանգութիւն սորա”: 39Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին և սպանին: 40Արդ՝ յորժամ եկեսցԷ տԷր այգւոյն, զի՞նչ արասցԷ մշակացն այնոցիկ: 41Ասեն ցնա. “զչարսն չարաւ կորուսցԷ և զայգին տացԷ այլոց մշակաց, որք տացեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց”: