13. ՍԱՂՄՈՍ (ԻԲ. 2-7)

2ՏԷր հովուեսցԷ զիս, և ինձ ինչ ոչ պակասեսցԷ:

3Ի վայրի դալարոջ և առ ջուրս հանգստեան սնոյց զիս. 4դարձոյց զանձն իմ առ իս. Առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ:

5ԹԷպԷտ և գնացից ես ի մԷջ ստուերաց մահու, ոչ երկեաց ի չարԷ. զի դու, ՏԷ՛ր, ընդ իս ես. ցուպ քո և գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս:

6Պատրաստ արարԷր առաջի իմ սեղան՝ ակնհանդիման նեղչաց իմոց. օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո՝ որպԷս անապակ՝ արբեցոյց զիս:

7Ողորմութիւն քո, ՏԷ՛ր զհետ իմ եկեսցԷ զամենայն աւոուրս կենաց իմոց՝ բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս: