18. ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղսւկ. ԺԵ. 11-32)

11Առն միոջ Էին երկու որդիք: 12ԱսԷ կրտսերն ի նոցանԷ ցհայրն. “Հա՛յր, տո՛ւր, ինձ բաժին, որ անկանի յընչիցդ”: Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն: 13Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի և անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ: 14Եւ իբրև սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, և սկսաւ ինքն չքաւորիլ: 15Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնօրիկ. Եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել խոզս: 16Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերԷն, զոր խոզքն ուտԷին. և ոչ ոք տայր նմա: 17Եւ եկեալ ի միտս իւր՝ ասԷ “Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ: 18Յարուցեալ գնացից առ հայր իմ և ասացից ցնա. Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, 19և ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո. արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց”: 20Եւ յարուցեալ եկն առ հայր իւր: Եւ մինչդեռ հեռագոյն Էր, ետես զնա հայրն և գթացաւ. յարեաւ և ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա և համբուրեաց զնա:

21Եւ ասԷ ցնա որդին. “Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո”: 22ԱսԷ հայրն ցծառայս իւր. “Վաղվաղակի հանԷ՛ք զպատմուճանն առաջին և ագուցԷ՛ք նմա և տո՛ւք զմատանին ի ձեռն նորա և կօշիկս յոտս նորա: 23Եւ ածԷ՛ք զեզն պարարակ, զենԷ՛ք. կերիցո՛ւք և ուրա՛ ի լիցուք: 24Զի այս որդի իմ մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ”: Եւ սկսան ուրախ լինել:

25Եւ Էր երէց որդի նորա յագարակի. և մինչ դեռ գայր և մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց և պարուց: 26Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանԷր, թԷ զի՞նչ իցԷ այն: 27Եւ նա ասԷ ցնա. “Զի եղբայր քո եկեալ Է, և եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա ”: 28Բարկացաւ և ոչ կամԷր մտանել, և հայրն ելեալ արտաքս՝ աղաչեր զնա: 29Պատասխանի ետ և ասԷ ցհայրն. “Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ և երբԷք զպատուիրանաւ քով ոչ անցի. Ուլ մի երբԷք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ: 30Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ”: 31Եւ ասԷ ցնա. “Որդեա՛կ, դու հանապազ ընդ իս ես, և ամենայն որ ինչ իմ Է՝ քո Է: 32Այլ ուրախ լինել և խնդալ պարտ Էր, զի եղբայր քո այս մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ”: