2. ՍԱՂՄՈՍ ՃԽԸ (148-րդ)

1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց: 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա. օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա: 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն. օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս: 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս: 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն,զի նա ասաց, և եղեն. հրամայեաց, և հաստատեցան. 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք: 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա. 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք: ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի: 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր: