21. ՎԱՍՆ ԹՈՂԼՈՅ ԶԲԻՒՐ ՔԱՆՔԱՐՆ (Մատթ. ԺԸ. 23-35)

23Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մԷջ ծառայից իւրոց: 24Եւ իբրև սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ: 25Իբրև ոչ ունԷր հատուցանել , հրամայեաց զնա վաճռել տԷրն նորա՝ և զկին նորա և զորդիս և զամենայն, որ զինչ և ունիցի, և հատուցանել: 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանԷր նմա և ասԷր. “Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ”: 27Գթացեալ տԷր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա և զփոխն եթող նմա:

28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտԷր նմա հարիւր դահեկան, և կալեալ զնա խեղդեր և ասԷր. “Հատո՛ ինձ, զոր պարտիսդ”: 29Արդ անկ անկեալ ծառայակցին առ ոտս նորա՝ աղաչԷր զնա և ասԷր. “Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ”: 30Եւ նա ոչ կամԷր. այլ չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչ հատուսցԷ զպարտսն:

31Իբրև տեսին ծառայկիցքն նորա՝ որ ինչ եղեն՝ տրտմեցան յոյժ և եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն, որ ինչ եղևն: 32Յայնժամ կոչեաց զնա տԷրն իւր և ասԷ. “Ծառա՛յ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: 33Իսկ արդ ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել ծառայակցին քում, որպԷս և ես քեզ ողորմեցայ”: 34Եւ բարկացեալ տԷրն նորա՝ մատնեաց զնա դահճած, մինչև հատուսցԷ զամենայն զպարտսն: 35ՆոյնպԷս և Հայրն իմ, որ յերկինս Է, արասցԷ ձեզ, եթԷ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա: