22. ՍԱՂՄՈՍ ԽԱ. 2-6

2ՈրպԷս փափագԷ եղջերու յաղբերս ջուրց, այնպԷս փափագԷ անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ:

3Ծարաւի Է անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ հզօր և կենդանի ե՞րբ եկից, երևեսցայց երեսացդ Աստուծոյ:

4Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուԷ և ի գիշերի, և այն, զի ասԷին ցիս զօրհանապազ, թԷ՝ Ո՞ւր Է Աստուած քո:

5Զայս որպԷս յիշԷի, տառապԷր յիս անձն իմ. քաջալերԷի զի մտից ընդ յարկաւ սքանչեաց տանն Աստուծոյ ի ձայն ցնծութեան և խոստովանութեան և ի ձայն բարեկենդանութեան:

6Արդ ընդԷ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդԷ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոյ Աստուած Է: