24. ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ. ԺԳ. 1-10)

1Յաւուր յայնմիկ ելեալ Յիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն: 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանել նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն: 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր. 4 “ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա: 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին. 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ: 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա: 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր: 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, “ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա”: