26. ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՑԱՒՈՑ (Մատթ. Ը.)

1Այլ իբրև Էջ ի լեռնԷ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդ բազումք: 2Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանԷր նմա և ասԷր. “ՏԷ՛ր, եթԷ կամիս, կարող ես զիս սրբել”: 3Ձգեաց զձեռն իւր և հասցոյց ի նա Յիսուս և ասԷ. “Կամիմ, սրբեա՛ց”. 4Եւ վաղիվաղակի սրբեցաւ ի նմանԷ բորոտու-թիւն: 4Եւ ասԷ ցնա Յիսուս. “Զգոյշ լեր, մի՛ ոմեք ասիցես. այլ ե՛րթ, ցո՛յց զնձն քո քահանային և մատո՛ զպատարագն, զոր հրամայեաց ՄովսԷս ի վկայութիւն նոցա”:

5Եւ մտեալ ի Կափառանում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչԷր զնա և ասԷր. 6“ՏԷ՛ր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ”: 7ԱսԷ ցնա Յիսուս, “Ես եկից և բժշկեցից զնա”: 8Պատասխանի ետ հարիւրապետն և ասԷ, “ՏԷ՛ր, չեմ բաւական, եթԷ ընդ յարկաւ իմով մտցես, այս ասա՛ բանիւ, և բժշկեսցի մանուկն իմ: 9Քան-զի ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինև զինուորս, ասեմ սմա ե՛րթ, և երթայ, և այլում թԷ՝ եկ, և գայ, և ծառայի իմում թԷ՝ արա՛ զայս, և առնԷ”: 10Իբրև լուաւ Յիսուս զարմացաւ և ասԷ զայսոնիկ, որ զհետն երթային. “ԱմԷն ասեմ ձեզ, և ոչ յԻսրայելի զի բազումք այսպիսի հաւատս գտի երբԷք: 11Բայց ասեմ ձեզ, զի բազումք յարևելից և յարևմտից եկեսցեն և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Աահակայ և ընդ Յակովբու յարքայութեան երկնից, 12և որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց”: 13Եւ ասԷ Յիսուս ցհարիւրապետն. “Ե՛րթ, և որպԷս հաւատացերդ՝ եղիզի քեզ: Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ:

14Եւ եկեալ Յիսուս ի տուն. Պետրոսի՝ ետես, զի զոքանչ նորա անկեալ դնԷր տապացեալ: 15Կալաւ զձեռանԷ նորա, և եթող զնա ջերմնն. յոտն եկաց և պաշտԷր զնա:

16Իբրև եղև երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս և եհան զայսսն բանիւ և զամենայն հիւանդսն բժշկեաց, 17զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. “Նա զհիւանութիւնս մեր վերացոյց և զցաւս մեր եբարձ”:

18Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրև՝ հրամայեաց երթալ յայնկոյս: 19Եւ մատուցեալ դպիր մի ասԷ ցնա. “Վա՛րդապետ, եկից և եղ զկնի քո, յոր վայր և երթիսցես”: 20ԱսԷ ցնա Յիսուս. “աղուիսուց որջք գոն, և թռչնոց երկնից՝ բոյնք, այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ, ուր դիցԷ զգլուխ իւր”: 21Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասԷ ցնա. “Տ՛Էր, տուր ինձ հրաման, զի երթայց, նախ թաղեցից զհայր իմ”: 22 ԱսԷ ցնա Յիսուս. “Ե՛կ զկնի և թո՛յլ տուր մեռելոցն՝ թաղել զմեռյալս իւրեանց”

23Եւ իբրև եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա: 24Եւ ահա շարժումն մեծ եղև ի ծովուն, մինչ նաւին ծածկել յալեաց անտի, և ինքն ննջԷր: 25Եւ մատուցեալ աշակերտքն՝ յարուցին զնա և ասեն. “Տ՛Էր, փրկեա՛ զմեզ, զի կորնչիմք”: 26Եւ ասԷ ցնոսա. “ԸնդԷ՞ր վատասիրտք Էք, սակաւահաւա՛տք”: Յանժամ յարուցեալ սաստեաց հողմոցոն և ծովուն, և եղև խաղաղութիւն մեծ: 27Եւ մարդիկն զարմացան և ասԷին. “ո՞րպիսի ոք իցԷ սա, զի և հողմք և ծով հնազանդին սմա”:

28Եւ իբրև անց յայնկոյս յերկիրն Գերգեսասւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպԷս զի չԷր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ: 29Եւ ահա աղաղակեցին և ասեն. “Զի՞ կայ մեր և քո, Յիսո՛ւս, Որդի՛ Աստուծոյ. եկիր տարաժամ տանջել զմեզ”: 30Եւ Էր հեռագոյն ի նոցանԷ երամակ մի խոզից արօտական: 31Եւ դևքն աղաչԷին զնա և ասԷին. “ԵթԷ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն”: 32Եւ ասԷ ցնոսա. “Երթա՛յք”: Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից. և դիմեաց ամենայն երամակն ի դարԷ անտի ի ծով, և մեռան ի ջուրսն: Եւ խոզարացքն փախեան և երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն և զիրս դիւահարացն: 34Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի. իբրև տեսի զնա, աղաչեցին, զի գնասցԷ ի սահմանաց նոցա: