27. ՎԱՍՆ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՇԱԿԱՑՆ (Մատթ. Ի. 1-16)

1Նման Է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի իւր: 2Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկան և առաքեաց զնոսա յայգի իւր: 3Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս, զի կային դատարկք ի հրապարակս: 4ԱսԷ և ցնոսա. “Երթա՛յք և դուք յայգի իմ, և որ ինչ արժան իցԷ՝ տաց ձեզ”: 5Գնացին և նոքա: Եւ դարձեալ ելեալ զվեց ժամու և զինն ժամու՝ արար նոյնպԷս: 6Եւ զմետասաներորդ ժամու ելեալ՝ եկիտ այլս, զի կային դատարկ. ասԷ և ցնոսա. “ընդե՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ”: 7Ասեն ցնա, “Զի ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու”: ԱսԷ ցնոսա. “երթա՛յք և դուք յայգին, և որ ինչ արժան Է՝ առնուցուք”:

8Եւ իբրև երեկոյ եղև, ասԷ տԷր այգւոյն ցգաւառապետ իւր. “Կոչեա՛ զմշակսն և տուր նոցա վարձս՝ սկսեալ ի յետնոցն մինչև ցառաջինսն”: 9Իբրև եկին որք զմետասաներորդ ժամուն առին մԷն մի դահեկան: 10Եկեալ և առաջինքն՝ համարԷին, թԷ աւելի առնուցուն, և առին մԷն մի դահեկան և նոքա: 11Իբրև առին, տրտնջԷին զտանուտեառնԷն և ասԷին, 12թԷ՝ “Դոքա յետինքդ մի ժամ գործեցին, և հասարակորդս մեզ արարԷր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ”: 13Նա պատասխանի ետ միում ի նոցանԷ և ասԷ. “Ընկե՛ր, չզրկեմ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սակ արկեր ընդ իս”: 14Ա՛ռ զքոյդ և ե՛րթ: ԵթԷ կամիմ յետնոցս տալ, որպԷս և քեզ: 15ԵթԷ չիցԷ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ և կամիմ. կամ թԷ ակն քո չա՞ր Է, զի ես առատս եմ”: 16ԱյսպԷս եղիցին յետինք առաջինք, և առաջինք՝ յետինք. զի բազումք են կոչեցեալք, և սակաւք են ընտրեալք: